Tag Archives: Գյումրու

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվում է ինկուբացիոն ծրագրերի լաբորատորիա

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով: Այդ նախաձեռնությունը հաջողվել է իրականացնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և GALIQUE Art Space-ի գործակցության շնորհիվ: Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստների և տեխնոլոգիաների փոխադարձ կապի եւ փոխգործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն ...

Կարդալ ավելին »

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18-ին և 19-ին  հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան,  նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում  ...

Կարդալ ավելին »

Գյումրու մաքսատանը մեքենաներն առաջին 3 օրը կկայանեն անվճար, դրանից հետո կվճարեն ավելի բարձր տուրք

Խորհրդարան ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի՝ Գյումրու մաքսատանը (Հյուսիսային մաքսատուն-վարչություն)  ավտոմեքենաների կայանելու համար պետական տուրքի դրույքաչափը, սակայն առաջին 3 օրվա ժամանակավոր պահպանության համար պետական տուրք չի գանձվի: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ԱԺ-ում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Բադասյանն ընդգծեց, որ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում, երբ ...

Կարդալ ավելին »
ajax-loader