Tag Archives: երեխա

Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան: Փոքրիկին անվանել են Լեո: Ունի 3350 գրամ քաշ և 50 սմ հասակ։ Նորածինն ունի 6 եղբայր և երկու քույր։

Կարդալ ավելին »

Սևանում 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից, հետո մայրն է իրեն նետել, որ փրկի

Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում, ArmeniaSputnik -ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։ Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի: Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի:

Կարդալ ավելին »

Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո՝ մայիսի 8-ին, ՀՀ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։ Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում հունիսին ծնվել է 99 երեխա

2024 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 99 երեխա՝ 55 տղա, 44 աղջիկ: Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 99 երեխայից  34-ը ծնվել է Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Գավառի, 28-ը՝ Սևանի, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։  20233 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 76 երեխա՝ 39 տղա և 37 ...

Կարդալ ավելին »

Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող երեխաների զարգացման կենտրոնում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, սննդի ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում 9 ամսում առնվազն 15,747 երեխա է մահացել

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր առնվազն 15747 երեխա է մահացել։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է իր Telegram ալիքում։ Դրա տվյալներով՝ ռազմական գործողությունների զոհ են դարձել նաև 10406 ​​կին, 498 բուժաշխատող և 151 լրագրող։ Ավելի վաղ, Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գոտում զոհերի ընդհանուր թիվը հասել է 37,347-ի, ...

Կարդալ ավելին »

Ծնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող գյուղերից մեկում «Տիր» տեսակի օդամղիչ հրացանով կրակել են մի քաղաքացու որովայնի, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում նշված գյուղի Դավիթ Մարգարյան փողոցում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Լ․  Հ․-ն առանց հոր և ...

Կարդալ ավելին »

Ուշադրության կենտրոնում պահե՛ք փոքրիկներին․ մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա

Երկրորդ հարկի պատուհանից ընկած 8-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Այդ մասին հայտնում են ԲԿ-ից՝ ընդգծելով, որ երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ «Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,- նշված է բժշկական կենտրոնի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակման մեջ: Հատկանշական է, որ վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի բուժհաստատություններում մայիսին ծնվել է 108 երեխա

 2024 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 108 երեխա, որից 64-ը՝ տղա, 44-ն՝ աղջիկ: Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 108 երեխաներից 32-ը ծնվել են Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Գավառի, 35-ը՝ Սևանի, 20-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Մարտունու ծննդատունը զիջել է առավելագույն ծնունդներ ...

Կարդալ ավելին »

Բազմազավակ ընտանիքներում ծնվել է 1,5 անգամ ավելի շատ երեխա, քան 2018-ին

2022թ. բազմազավակ ընտանիքներում ծնվել է 1,5 անգամ ավելի շատ երեխա, քան 2018-ին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ, ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 2018թ., նախարարի խոսքով, հայկական ընտանիքներում ծնվել է 8 271 երրորդ կամ թվով հաջորդ երեխան։ 2022թ. արդեն՝ 11 956։ «Այդ երեխաների ծննդյան նպաստների վճարման համար հատկացվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader