Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի համաձայն` փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այժմ եվրասիական հնգյակի երկրների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի) քաղաքացիների գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթերը ճանաչվում են ինքնըստինքյան (առանց ճանաչման ազգային ընթացակարգերի ...
Կարդալ ավելին »Tag Archives: գիտական աստիճան
ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը: Օրենսդիրն 95 կողմ ձայնով ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Ըստ նախագծի՝ համաձայնագրի նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները: Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանները
Հայաստանի ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը: Համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Այն ստորագրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով: «Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի ...
Կարդալ ավելին »