Իսակովի պողոտայում առավոտյան ՃՏՊ է տեղի ունեցել թիվ 23 ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ, գրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։ Պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքակայանից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում ...
Կարդալ ավելին »Tag Archives: Վթար
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին
Նոյեմբերի 22-ին՝ կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Ոստիկանությունից հայտնում են, որ ,ոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ...
Կարդալ ավելին »Վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո․ Ավինյան
Երևան քաղաքում վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնք կվերաբերվեն ճանապարհատրանսպորտային պատահարներին: Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ այդ առումով փոփոխություն կատարվել է, բայց խնդիրը չի ...
Կարդալ ավելին »Վթար՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ կա տուժած
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) բախվել է արտաքին ...
Կարդալ ավելին »Վթարներն ու դրանց հետևանքով մահերի վիճակագրությունը մտահոգիչ է․ ՏԿԵ փոխնախարար
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կարծիքով՝ ճանապարհատրանսպորտային համակարգի անվտանգ շահագործումն ու գործունեության արդյունավետության բարձրացումը Հայաստանի կարևորագույն խնդիրներից է։ Ղալեչյանը «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովում նշեց, որ ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ, և այդ պատահարները կործանարար ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդ սերնդի վրա։ «Հայաստանը ...
Կարդալ ավելին »Վթարից հետո վեճը վերաճել էր խուլիգանության. 23-ամյա երիտասարդը դանակահարել էր վարորդին եւ նրա եղբորը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Սիսիանի ոստիկանների հետ: Հենց Սիսիանի բաժնի կողմից էր այս տարվա հուլիսի 14-ից հետախուզվում երևանցի 23-ամյա երիտասարդը, խափանման միջոցը` կալանք: Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 9-ին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Շիրվանզադեի փողոցի մի բնակարանում, ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին: Իսկ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, Սիսիանում: Ժամը 19.30-ին ...
Կարդալ ավելին »Վթար Աշտարակի խճուղում, կան տուժածներ և մեկ զոհ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00։04 -ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ...
Կարդալ ավելին »Վթար Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 8-ին, ժամը 20։35-ին ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Honda» մակնիշի (վարորդ՝ ...
Կարդալ ավելին »Վթար Իջևան-Երևան ճանապարհին․ կա զոհ և տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 17-ին, ժամը 14։05-ին տեղեկություն է ստացել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված ...
Կարդալ ավելին »Վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա 2 զոհ
Մայիսի 21-ին, ժամը 18։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Լ․ Ջ․, ծնված 1980 թ․) ...
Կարդալ ավելին »