Tag Archives: Ֆրանսիա

Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը 2025 թվականին կհասնեն 50,5 միլիարդ եվրոյի

Ֆրանսիայի զինված ուժերի ծախսերն, ըստ ակնկալիքների, հաջորդ տարի կավելանան մինչև 50,5 միլիարդ եվրո: Այդ մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով հանրապետության բյուջեի նախագիծը։ Ըստ AFP-ի տվյալների՝ «2025 թվականի համար Ֆրանսիայի կառավարության պատրաստած բյուջեի նախագիծը նախատեսում է պաշտպանական ծախսերի ավելացում 3,3 միլիարդ եվրոյով: Այդպիսով, դրանք կկազմեն ՀՆԱ-ի 2 տոկոսը»։ Ֆրանսիան այս ոլորտում իր հատկացումները հետևողականորեն ավելացնում է 2017 թվականից ի վեր, երբ ...

Կարդալ ավելին »

էկոնոմիկայի նախարարը Ֆրանսիայում կմասնակցի Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆրանսիայի Դիժոն քաղաքում մասնակցելու է  Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։  «ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 11-ին մեկնել են Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաք՝ Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հայ մարտիկների և նրանց օգնության հասած նավաստիների հիշատակին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք մատուցեց Մուսա լեռան դիմադրության հայ մարտիկներին իրենց ժառանգների հետ միասին, ինչպես նաև ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիներին, ովքեր նրանց օգնության են հասել և փրկել ցեղասպանությունից։ Հիշում ...

Կարդալ ավելին »

Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ...

Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Կողմերը քննարկել են արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության նոր հնարավորություններն ու ձևաչափերը:

Կարդալ ավելին »

Telegram-ի հիմնադիր Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան

Telegram-ի հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովը դատական հսկողության տակ է գտնվում Ֆրանսիայում՝ իր մեսենջեր հավելվածում կազմակերպված հանցավորության հետ կապված հետաքննության պատճառով։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ Ֆրանսիայի դատախազության՝ Դուրովը պետք է վճարի 5 միլիոն եվրո գրավ, պետք է երկու շաբաթը մեկ անգամ ներկայանա Ֆրանսիայի ոստիկանություն և չի կարող լքել երկրի տարածքը։ Գործը, որով 39-ամյա Դուրովի նկատմամբ հետաքննություն է տարվում, ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել զերծ մնալ իրավիճակի սրումից

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պաշտպանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման:  Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարության մեջ։ Երեք ղեկավարներն իրենց ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով

Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի հունիսի 26-ին Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր։ Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. «Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Օլիմպիական խաղերում առաջին մեդալը նվաճելու առթիվ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին մեդալի նվաճման առթիվ։  Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ։ 🥈🇦🇲 Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին։#Paris2024 pic.twitter.com/2tncVdymvh— Olivier Decottignies (@O_Decottignies) August 4, 2024 «Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին», – գրել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader