Խորհրդարանում «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով լսումներ կանցկացվեն: Որոշումը կայացվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Խորհրդարանական լսումները կանցկացվեն ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին:
Կարդալ ավելին »Tag Archives: անվտանգության
Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման գործընթացում. Արտակ Զեյնալյան
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խումբը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման դիրքորոշում հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նկատեց՝ օրենքի քննարկման ընթացքում բազմաթիվ են եղել անդրադարձները նրան, որ օրենքի ընդունումը ...
Կարդալ ավելին »Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը. Փաշինյան
Այն հատվածներում, որտեղ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատվել է, ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը: Այդ մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին: Նա ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանը: «Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան սահմանազատված սահմանը, դրան պետք է չհավատաք: Հետևաբար, այն հատվածներում, որտեղ ...
Կարդալ ավելին »ՀՀ կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը
Հայաստանի կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը։Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր։ «Բացի բանակի համակարգից, մենք ունենք նաև աշխարհազորային համակարգ, որը հետագայում պետք է զարգանա և դառնա ...
Կարդալ ավելին »Վարչապետին է զեկուցվել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են 2023թ. կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման աշխատանքներն՝ ուղղված բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ...
Կարդալ ավելին »