Tag Archives: էլեկտրաքար

Բենզին VS էլեկտրաքար․ Ford Mustang-ն ԱՄՆ-ում առաջ է անցել Mach-E-ից

Մինչ վերլուծաբանները կանխատեսում են ավտոշուկայի դանդաղում ԱՄՆ-ում՝ մաքսատուրքերի և գների աճի պատճառով, Ford ընկերությունը հաղորդում է վաճառքների աճի մասին: 2025 թվականի առաջին կիսամյակում բրենդի վաճառքներն ԱՄՆ-ում աճել են 6.6%-ով՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Սակայն էլեկտրամոբիլների հատվածում իրավիճակն այլ է. պահանջարկը զգալիորեն նվազել է։ Mustang Mach-E (էլեկտրական կուպե-քրոսովեր) 2025-ի առաջին կիսամյակում վաճառվել է 21.785 միավոր (-2% տարեկան կտրվածքով), երկրորդ եռամսյակում՝ 10.178 ...

Կարդալ ավելին »

Xiaomi YU7. տեխնոլոգիական հսկան վաճառքի է հանել իր էլեկտրաքարը

Չինական տեխնոլոգիական հսկան՝ Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է իր երկրորդ էլեկտրական ավտոմեքենան՝ YU7 քրոսովերը։ Նորույթը էժան է իր հիմնական մրցակից Tesla Model Y-ից, ինչը կարող է լուրջ ցնցում առաջացնել էլեկտրամեքենաների շուկայում։ Xiaomi YU7-ը հասանելի է երեք մոդիֆիկացիայով՝ Standard, Pro և Max․ YU7 Standard RWD տարբերակն արժե 253.500 յուան (մոտ 35.300 ԱՄՆ դոլար), YU7 Pro լիաքարշակ (AWD) տարբերակը՝ 279.900 յուան (մոտ 39.050 ...

Կարդալ ավելին »

17 հազար N7 սեդան՝ մեկ ամսում․ Nissan-ի էլեկտրաքարը հիթ է դարձել

Nissan N7 նոր էլեկտրական սեդանը Չինաստանում դարձել է իսկական հիթ։ Վաճառքի առաջին ամսվա ընթացքում ընկերությունն ստացել է 17.215 պատվեր։ Հատկանշական է, որ գնորդների 70%-ը նախկինում երբեք Nissan ավտոմեքենա չեն ունեցել։ Թիվն ինքնին տպավորիչ է, սակայն էլեկտրամեքենաների չինական շուկայի համար սա բավականին սովորական է։ Այստեղ նորույթները հաճախ հավաքում են տասնյակ հազարավոր պատվերներ ընդամենը մի քանի շաբաթում։ Օրինակ՝ Mazda-ն վերջերս հավաքել էր ...

Կարդալ ավելին »

Նույնքան արագ, որքան բենզինը․ BYD-ն բարձրացնում է էլեկտրաքարերի լիցքավորման արագությունը

Չինական BYD-ը գործարկել է 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ էլեկտրական մեքենաների նորացված հարթակ, որը թույլ կտա լիցքավորել նույնքան արագ, որքան ավանդական մեքենաները լցնում են բենզինով: Նոր հարթակի շնորհիվ մեքենաները կլիցքավորվեն մինչև 1000 կՎտ հզորությամբ և հինգ րոպե լիցքավորվելուց հետո կկարողանան անցնել 400 կմ ճանապարհ: BYD-ի հիմնադիր Վան Չուանֆուի խոսքով, 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ առաջին էլեկտրական մեքենաները կլինեն Han L սեդանը և ...

Կարդալ ավելին »

Tesla-ն գրեթե կրկնակի կրճատել է չինական էլեկտրաքարերի վաճառքը

Ամերիկյան Tesla-ն փետրվարին գրեթե կիսով չափ կրճատել է Չինաստանում արտադրված էլեկտրական մեքենաների վաճառքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ մինչև 30.7 հազար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի օգոստոսից ի վեր: Չինաստանում արտադրված Model 3-ի և Model Y-ի վաճառքներն այս տարվա առաջին երկու ամսում կազմել են 93.9 հազար միավոր, ինչը 28.7%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հունվար-փետրվար ամիսների վաճառքի ...

Կարդալ ավելին »

Tesla-ն թողարկել է 7 000 000-րդ էլեկտրաքարը և գերազանցել եկամուտների կանխատեսումները

Այս տարվա երրորդ եռամսյակում Tesla-ն արտադրել է իր պատմության ընթացքում 7 միլիոն երրորդ ավտոմեքենան և գերազանցել եռամսյակի եկամուտների կանխատեսումները։ Բացի դրանից՝ ընկերության էլեկտրական մեքենայի միջին արժեքը նվազել է մինչև 35,100 դոլար ռեկորդային ցածր մակարդակի: Նշված ժամանակահատվածում ընկերության հասույթն ավելացել է 8%-ով՝ կազմելով 25,18 մլրդ դոլար, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կկազմի 25,37 մլրդ դոլար։ Ընկերության շահույթը տարեկան կտրվածքով ավելացել ...

Կարդալ ավելին »

Չինաստանը հետաքննում է իր էլեկտրաքարերի վրա ԵՄ մաքսատուրքի ներդրումը

Չինաստանի առևտրի նախարարությունը հետաքննություն է սկսել չինական էլեկտրական մեքենաների ներմուծման ԵՄ մաքսատուրքերի առնչությամբ: Ըստ գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության՝ այն պետք է ավարտվի մինչև 2025 թվականի հունվարի 10-ը, սակայն անհրաժեշտության դեպքում դրա ժամկետները կարող են երկարաձգվել մինչև ապրիլի 10-ը: Ինչպես պարզաբանել է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը, հետաքննությունը կիրականացվի մեքենաների և էլեկտրոնիկայի ներմուծման և արտահանման Չինաստանի Առևտրի պալատի համապատասխան հարցման հիման վրա: Նախկինում ...

Կարդալ ավելին »

Ինժեներներն էլեկտրաքարերին այդքան անհրաժեշտ լիթիումի այլընտրանքային արդյունահանում են մշակել

Ինժեներները ցույց են տվել հումքի արդյունահանման այլընտրանքային և էկոլոգիապես մաքուր միջոց, որն անհրաժեշտ է հանածո վառելիքից էլեկտրատրանսպորտին անցնելու համար: EnBW և LevertonHELM ընկերությունները հայտարարել են երկրաջերմային ջրերից մարտկոցների օգտագործման համար անհրաժեշտ լիթիումի հաջող արդյունահանման մասին: Տեխնոլոգիան բացում է էկոլոգիապես մաքուր հումքի աղբյուր էլեկտրական մեքենաների և էներգիայի պահպանման համակարգերի համար: Ցուցադրական նախագծում EnBW-ն երկրաջերմային էլեկտրակայանի ջրից արդյունահանեց լիթիումի քլորիդի լուծույթ՝ օգտագործելով լիթիումի ուղղակի արդյունահանումը: LevertonHELM-ը վերափոխել ...

Կարդալ ավելին »

Tesla-ն էժանացրել է էլեկտրաքարերի գները

Tesla-ն նվազեցրել է էլեկտրամոբիլների մի շարք մոդելների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում: Այդ մասին գրում է MarketWatch-ը։ ԱՄՆ-ում 2000 դոլարով նվազեցվել են բյուջետային Model Y քրոսովերի, ինչպես նաև պրեմիում դասի Model X քրոսովերի ու Model S սեդանի գները: Բացի այդ, ընկերությունը վարորդի օգնության Full Self-Driving համակարգի արժեքը 12 000 դոլարից նվազեցրել է մինչև 8000 դոլար: Չինաստանում Tesla-ն մոտավորապես 2000 դոլարով ...

Կարդալ ավելին »

Tesla-ն կրճատում է էլեկտրաքարերի արտադրությունը Շանհայում

Tesla-ն որոշել է կրճատել էլեկտրական մեքենաների արտադրությունը Շանհայի իր գործարանում, որտեղ նրանք արտադրում են Model 3 սեդանը և Model Y քրոսովերը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ մարտին ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, որ կրճատեն Model 3-ի և Model Y-ի արտադրությունը և վեցօրյա աշխատանքային շաբաթից անցնեն հնգօրյայի։ Հրատարակությունը այս որոշումը կապում է Չինաստանի էլեկտրական մեքենաների շուկայում ինտենսիվ մրցակցության և վաճառքի ցածր ...

Կարդալ ավելին »
ajax-loader