Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ: Այդ մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ, այդ թվում. շինարարությունն աճել է 26,1%-ով, ծառայություններն աճել են 11,1%-ով, արդյունաբերությունն աճել է 4,2%-ով, առևտուրն աճել է 3,8%-ով»:
Կարդալ ավելին »Tag Archives: Պապոյան
Վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանով ՌԴ տարածք է մտել կnնյակով բեռնված 62 բեռնատար. Պապոյան
Վերջին 7 օրվա ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ տարածք է մտել շշալցված կոնյակով բեռնված 62 բեռնատար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը կարող է մասնաբաժին ունենալ հանքից․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ առաջատար ...
Կարդալ ավելին »Ովքեր դեմ են հայտարարագրին, չեն ուզում աշխատող մարդը պետությունից ստանա լրացուցիչ 100 հազար դրամ. Պապոյան
Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ այս տարվա հայտարարագրով մարդիկ այդ գումարը կարող են ստանալ նաև նախորդ տարվա համար: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ տարի պետությունը եկամտային հարկի ձևով քաղաքացուն 68 մլրդ դրամ է վերադարձրել բնակարանների հիփոթեքային վարկի ձեռքբերման ծրագրով, և ...
Կարդալ ավելին »ՀԲ-ն կարևոր գործընկեր է, որն աջակցում է ՀՀ-ին՝ զարգացնելու գյուղատնտեսությունը․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի մենեջեր Հոլգեր Քլեյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և տեղեկացրել, որ ՀՀ Կառավարությունը հաջորդ տասնամյակի ...
Կարդալ ավելին »Մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքել են, մի օր էլ տեսել են՝ զբոսաշրջային գործակալությունը փակ է, սնանկ է. Պապոյան
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին։ «Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին, զբոսաշրջային գործակալի ղեկավարին ներկայացվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք առաջին հերթին նպատակ ունեն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, և իհարկե, ...
Կարդալ ավելին »ԵՄ 14 երկիր արտահանումն ավելացել է, 13 երկիր՝ նվազել. Պապոյան
Հայաստանից արտահանումը ավելացել է ԵՄ 14 երկրներ և նվազել՝ 13 երկիր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Ավելացել է Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա արտահանումը։ Նվազել է Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրդ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա արտահանումը»,- գրել է նախարարը: ...
Կարդալ ավելին »Պապոյանը մասնակցել է գինեգործության համաշխարհային համաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100-ամյակին նվիրված միջոցառմանը և խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։ ...
Կարդալ ավելին »Չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության. Պապոյան
Հայկական կոնյակի վերաբերյալ մենք ռուսական կողմից որևէ պաշտոնական փաստաթուղթ չենք ստացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասա Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Ես պետք է մեկնաբանեմ պաշտոնական փաստաթղթերը, քանի որ այդպիսի չկա, չեմ կարող ասել։ Մեզ համար հայկական կոնյակի որակի հետ կապված հարցերը պարզապես հարցեր չեն, որոնք պետք է վերաբերեն որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանից։ Հայկական կոնյակը բրենդ ...
Կարդալ ավելին »Պապոյանը Շիրակի մարզում ծանոթացել է կրծողների դեմ պայքարի միջոցառումներին
Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Այս մասին փոխանցում են նախարարությունից։ Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և վերջիններիս կողմից դաշտերին հասցված վնասներին, ինչպես նաև կարկուտի հետևանքներին։ Նախարարը ծանոթանալով խնդիրներին՝ նշել է, որ ՀՀ ...
Կարդալ ավելին »