Չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության. Պապոյան

Հայկական կոնյակի վերաբերյալ մենք ռուսական կողմից որևէ պաշտոնական փաստաթուղթ չենք ստացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասա Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ես պետք է մեկնաբանեմ պաշտոնական փաստաթղթերը, քանի որ այդպիսի չկա, չեմ կարող ասել։ Մեզ համար հայկական կոնյակի որակի հետ կապված հարցերը պարզապես հարցեր չեն, որոնք պետք է վերաբերեն որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանից։ Հայկական կոնյակը բրենդ է, մենք հիմա ԵՄ ծրագրերից մեկի շրջանակում աշխատում ենք հենց հայկական բրենդի կայացման համար, ինչը մեզ համար շատ թանկ է։ Շատ փոքր մտածողություն կլինի, եթե մենք մեր գործողությունները սահմանափակենք։ Իմ կարծիքով՝ 2025 թվականից մենք պետք է գնանք հետևյալ ճանապարհով, ցավոք մինչև այդ  Հայաստանում չենք ունեցել իզոտոպային լաբորատորիա, կփորձենք այդ ընթցքում այդ կարողությունը ստեղծել»,- նշեց նախարար Գևորգ Պապոյանը։

Հարցին՝ արդյո՞ք  քաղաքական նկատառումներ կան, քանի որ հենց լարվում են հայ-ռուսական հարաբերությունները, տնտեսվարողների  վերաբերյալ նման հայտարարություններ են անում ՌԴ-ից՝ Պապոյանն արձագանքեց.

«Մեր տնտեսական քաղաքականությունն այնպիսին է, որ ՀՀ-ում արտադրվող ապրանքների որակն անընդհատ բարձրանա և լինի  պատշաճ մակարդակի։ Մենք կարողանանք բոլոր երկրներում վաճառել ապրանքներ և որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում էլ ցույց տանք միջազգային լաբորատորիաներից ստացված փորձաքննության արդյունքները: Ես Էկոնոմիկայի նախարարն եմ և պետք է ամեն ինչ անեմ, որ իմ նշված խնդիրները լուծվեն

Պապոյանը շեշտեց, որ մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ. «Այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում են մեր բոլոր կոնյակները և դա անցնում է ՌԴ-ում: Չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության: Նույն հայկական ու ռուսական շուկայի համար մենք արտադրում ենք 2000 դոլարանոց կոնյակ և դա ազգային հպարտություն է»:

ajax-loader