Tag Archives: Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը պարզապես մասնագիտություն չէ, այն կոչում է․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը՝ Հանքագործի և մետալուրգի տոնի առթիվ․ «Սիրելի գործընկերնե՛ր, Հուլիսը մեզ համար ավանդաբար դարձել է տոնական ամիս։ Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակին շատ երկրներում նշվում է հանքագործի և մետաղագործի օրը։ Հանքարդյունաբերությունը պարզապես մասնագիտություն չէ, այն կոչում է։ Դա աշխատանք է, որը պահանջում է ոչ միայն գիտելիքներ և հմտություններ, այլև քաջություն, տոկունություն և նվիրվածություն։ Քանի որ հենց ...

Կարդալ ավելին »

Factor TV-ի փաստաքննությունը՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգի հաղթող

Ծաղկաձորում տեղի ունեցած հանքարդյունաբերական երկօրյա համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ամփոփվել են «Հանքարդյունաբերություն 2024» լրագրողական մրցույթի արդյունքները։ Մրցույթի կազմակերպիչներն են Տնտեսական լրագրողների ակումբը  և Հանքագործների և մետալուրգների միությունը։ Մոնիթորինգի արդյունքում մրցույթում ընդգրկված շուրջ 50 նյութերից մրցութային հանձնաժողովի դատին ներկայացվել է 22-ը, որոնցից էլ 3-ն արժանացել են մրցանակների։ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանի «Կամ կենդանի դուրս կգանք, ...

Կարդալ ավելին »

Պետք է բարձրացնել Հայաստանի հանքարդյունաբերության արտադրողականությունը

Մենք պետք է որոշումներ կայացնենք հանքարդյունաբերության արտադրողականությունը բարձրացնելու համար, և մենք գնալու ենք այս ճանապարհով։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Նա հավելեց, որ կառավարության և հասարակության սպասելիքները պետք է արդարացվեն։ Նրա խոսքով, հանքարդյունաբերության ոլորտում առկա տեխնոլոգիաները արդյունավետության առումով անարդյունավետ են։ Հարությունյանը մատնանշել է նոր տեխնոլոգիաների ներդրման և ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից է․ Գնել Սանոսյան

Բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից մեկը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ շնորհավորելով Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Նախարարի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ մեջբերում ենք ստորև․ «Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական ...

Կարդալ ավելին »

Պորտալ՝ հանքարդյունաբերության տվյալների հասանելիության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» (EGPS Grant No. TF0B4808) նամակ-համաձայնագրի շրջանակում պլանավորված բոլոր միջոցառումներն ավարտին հասցնելու համար երկարաձգել ծրագրի ժամկետը 9 ամսով՝ մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի ժամկետն անհրաժեշտ էր երկարաձգել՝ ապահովելու համար Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)՝ աշխատանքային ծրագրով նախատեսված և 2024 թվական ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը Հայաստանում բնապահպանական առումով շատ ավելի լավ դիրքում է, քան Ադրբեջանում․ Ջհանյան

Ադրբեջանը, ի դեմս իր կեղծ բնապահպանների, ֆեյք փաստեր է ներկայացնում Հայաստանի դեմ՝ փորձելով խոչընդոտել մեր երկրի տնտեսական առաջընթացը։ Հրավիրած մամուլի ասուլիսին այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ «Հանքարդյունաբերությունում բնապահպանական միջազգային չափանիշները պահպանելու առումով Հայաստանը շատ ավելի լավ դիրքում է, քան հենց Ադրբեջանը: Ավելին, բնապահպանական խնդիրները լուծելու, թափանցիկ ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը կներկայացվի կառավարության հաստատմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 6-ինկառավարությունում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Կառավարությունից հայտնում են, որ ռազմավարության նպատակներն են երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների եւ մոտեցումների կիրառումը: «Կարեւորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետեւողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների ...

Կարդալ ավելին »
ajax-loader