Tag Archives: սամբո

Երևանում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը: Երևանում մեկնարկող առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա 16:30-ին, որին էլ կհաջորդի 8 քաշային կարգերի մեդալային եզրափակիչները: Մրցումային երեք օրերին որակավորման մենամարտերը կկայանան առավոտյան, իսկ երեկոյան մրցահերթում կխաղարկվեն մեդալները: Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

Կարդալ ավելին »

Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու. Կարեն Գիլոյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարծում է, որ Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու մարզաձևի պատմության ընթացքում: «Այն, որ Հայաստանում միջազգային առաջնություններ անցկացնելը կենսական անհրաժեշտություն է, աներկբա է: Դրանով մենք հանրահռչակում ենք մեր երկիրը, ցույց ենք տալիս, որ մենք կարող ենք անցկացնել ամենաբարձր կարգի մրցումներ: Բացի այդ, մեր մարզիկներին հնարավորություն ենք տալիս սեփական ...

Կարդալ ավելին »
ajax-loader