Ամբողջ սրտով շնորհակալ ենք Իրանի նախագահին այն բանի համար, որ նա չի մասնակցել Բավքի համաժողովին (COP29- խմբ.)։ Այս մասին հայտնել է Արդեբիլի իմամ-ջումա, այաթոլա Սեյեդ Հասան Ամելին։ «50 հազար մուսուլման կանանց եւ երեխաների սպանողին (հանձին Իսրայելի- խմբ.) հրավերքը ծաղր է։ Մենք զայրացած ենք։ Մենք մեր զզվանքն ենք արտահայտում»,- նշել է Հասան Ամելին։
Կարդալ ավելին »Tag Archives: Բաքու
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տեղամասի կառավարմամբ կզբաղվի վրաց-ադրբեջանական ընկերությունը
Ադրբեջանը եւ Վրաստանը ստեղծել են համատեղ ընկերություն երկաթուղու Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ)-Մարաբդա-Կարծախ ճանապարհի տեղամասի համատեղ կառավարման համար, տեղեկացրել է NewsGeorgia-ն։ «BTKI Railways»-ի հիմնադիրներն են «Ադրբեջանի երկաթուղիներ» եւ վրացական «Մարաբդա-Կարծախ» դուստր ընկերությունները։ Ադրբեջանական կողմի տեղեկացմամբ՝ նոր ընկերությունը պատասխանատու կլինի Մարաբդա-Կարծախ հատվածի շահագործման եւ ենթակառուցվածքի, ինչպես նաեւ բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպման համար։ «Ադրբեջանի եւ Վրաստանի համատեղ ջանքերը ուղղված կլինեն տարածաշրջանային տրանսպորտային կապերի ամրապնդմանը, հատկապես Միջին ...
Կարդալ ավելին »Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը
Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։ Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել ...
Կարդալ ավելին »Բաքուն Մոսկվային տեղեկություն է տրամադրում գործողության իրականացման մասին. Զախարովա
Ռուսաստանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին»,-նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Կարդալ ավելին »Ադրբեջանը խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր, Բաքուն ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 17֊ ի ժամը 18։20֊ի սահմաններում Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ աղբյուրի՝ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ «Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի ...
Կարդալ ավելին »Հուսանք՝ բանակցությունները խաղաղության պայմանագրի ստորագրման կհանգեցնեն․ ՀԱՊԿ-ը՝ Երևանի և Բաքվի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է «Բելտա» գործակալությունը։ Իմանգալի Տասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասիիրավիճակի կայունացման շուրջ կանոնավոր բանակցություններ են ընթանում, վերջերս Եվրոպայում հերթական փուլն է տեղի ունեցել: «Նշվել է, որ և Ադրբեջանը և Հայաստանը գործնականում ճանաչում են միմյանց սահմանները ...
Կարդալ ավելին »Բաքուն կմասնակցի Հայաստանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանը, վերջիվերջո, որոշել է մասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանական թիմի մասնակցությունը հաստատվել է։ Առաջնությանը մասնակցելու է ադրբեջանցի չորս մարզիկ՝ Նազիլա Իսմայիլովան (45 կգ), Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ) և Ալի Շուքուրլուն (102 կգ): Հավելենք, որ ի սկզբանե Ադրբեջանը հայտավորել էր 5 մարզիկի։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում կանցկացվի ապրիլի 14-23-ը։
Կարդալ ավելին »