Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը

Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։

Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացվի։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունն էր հայտարարել, որ Երևանն ընդունում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում անցկացնելու առաջարկը։

ajax-loader