Tag Archives: 44-օրյա

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է ԱԺ նախագահին

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ առանց ՌԴ-ի թույլտվության 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց այն մասին, թե ինչ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար Ռուսաստանից ամբողջությամբ կախված լինելը։ «Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»,- լրագրողների հետ ...

Կարդալ ավելին »

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունն անվճար կլինի

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը ՀՀ մարզերում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կլինի անվճար: «Արմենպրեսի» հետ զրույցում այդ մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը՝ ընդգծելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ծրագրում կընդգրկվեն նաև ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ...

Կարդալ ավելին »

Քաջարանի Մշակույթի պալատում ներկայացվել է «44-օրյա հերոսապատում» գիրքը

Քաջարանի Մշակույթի պալատի մեծ դահլիճում կարոտն ու հուզմունքը միախառնվել էին իրար։ Հերթական անգամ բեմից հնչեցին արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների անունները։ Երեկոն կազմակերպվել էր Մշակույթի պալատի անձնակազմի և պատերազմի ականատես և մասնակից Ոսկեհատ Մելքումյանի նախաձեռնությամբ։ Չարաբաստիկ պատերազմի զոհերից էր նաև Ոսկեհատի եղբայրը՝ կապիտան Հովհաննես Մելքումյանը։ Երեկոյի ընթացքում Ոսկեհատ Մելքումյանը ներկայացրեց իր հեղինակած «44-օրյա հերոսապատում» գրքի ստեղծման պատմությունը, որի հիմքում ընկած են ...

Կարդալ ավելին »

Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողները կստանան մինչև 100 տոկոս կրթավճար

«4090 Բարեգործական» հիմնադրամը շարունակում է ընդունել հայտեր 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար: Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, կարող են դիմել 2016 կամ 2020 թթ. պատերազմների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ որևէ ԲՈւՀ-ում կամ միջին մասնագիտական հաստատությունում և կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող: Դիմորդները պետք է նախ լրացնեն հայտը հետևյալ հղումով, ապա ուղարկեն հայտում նշված բոլոր փաստաթղթերը մինչև ...

Կարդալ ավելին »
ajax-loader