Tag Archives: Գազա

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Գազայի հատվածի հարավում գտնվող դպրոցում, որը ծառայում էր որպես փախստականների ճամբար, առնվազն 29 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնել են Գազայի առողջապահական իշխանությունները։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։  Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածը հասցվել է Աբասեն ալ Քաբիրա քաղաքում գտնվող ալ Ավդա դպրոցի դարպասների մոտ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օգտագործել է ճշգրիտ զենքեր, որպեսզի թիրախավորի պաղեստինյան ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

Գազայի հատվածում մոտ 2,15 միլիոն խաղաղ բնակչի համար պարենի սուր պակասի խնդիր կառաջանա: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից հայտնել են նաև, որ խնդիրը ծառացած է Գազայի բնակիչների 96%-ի հանդեպ։  Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված կողմնակիցների ներթափանցումից հետոս, որն ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում 9 ամսում առնվազն 15,747 երեխա է մահացել

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր առնվազն 15747 երեխա է մահացել։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է իր Telegram ալիքում։ Դրա տվյալներով՝ ռազմական գործողությունների զոհ են դարձել նաև 10406 ​​կին, 498 բուժաշխատող և 151 լրագրող։ Ավելի վաղ, Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գոտում զոհերի ընդհանուր թիվը հասել է 37,347-ի, ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ տարածաշրջան կատարելիք այցի նախաշեմին Վաշինգտոնին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին ճնշում գործադրել օկուպանտի վրա՝ դադարեցնելու պատերազմը Գազայի հատվածում», – ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Նա հավելել ...

Կարդալ ավելին »

Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները նախազգուշացրել են բուժհաստատությունների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին՝ իսրայելական մշտական ​​հրետակոծությունների պայմաններում վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով: Այդ մասին ասվում է Գազայի առողջապահական գերատեսչության հայտարարության մեջ։ «Մի քանի ժամ է մնում մինչև Գազայի հատվածում առողջապահության համակարգի ամբողջական կոլապսը՝ հիվանդանոցներում գեներատորների աշխատանքի, շտապօգնության մեքենաների և բուժաշխատողների տեղափոխման համար անհրաժեշտ վառելիքի մատակարարումների բացակայության հետևանքով»,- հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ ...

Կարդալ ավելին »

Գազայում 141 լրագրող է զոհվել

 Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժմանն ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով 141 լրագրող է զոհվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Գազայի իշխանություններին։ Նույն ժամանակահատվածում, ըստ Գազայի հատվածի Կառավարական տեղեկատվական կենտրոնի, վիրավորվել է ավելի քան 70 լրագրող, 20-ից ավելին՝ ձերբակալվել։ Գազայի իշխանությունները հայտնել են, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է գրեթե 34 600-ի, ...

Կարդալ ավելին »

Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել Իսրայելի գործողության ընթացքում. Գուտերեշ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դրա մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում զոհերի թվերը՝ աննախադեպ արագությամբ ու ընդգրկումով պարզապես ապշեցուցիչ են: «Տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել։ Երկու միլիոն պաղեստինցի մահ ...

Կարդալ ավելին »

ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունը հասել է Գազա 

ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար է հատկացվել վերջին շրջանում Գազայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված մարդկաց մարդասիրաան օգնություն ցուցաբերելու նպատակով: Ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Մարդասիրական օգնությունը կազմում է 29. 94 տոննա:

Կարդալ ավելին »

Հայաստանը մոտ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազա

այաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։ Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ «Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է շուրջ 19 միլիոն դրամ՝ մթերք, չոր ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում ավելի քան 13 000 երեխա է զոհվել. ՄԱԿ

Գազայի հատվածում ավելի քան 13 հազար երեխա է զոհվել հոկտեմբերի 7-ից պաղեստինյան անկլավում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով։ Այդ մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։ «Մինչ այժմ զոհվել է ավելի քան 13 հազար երեխա, որն ահռելի մեծ, սարսափեցնող թիվ է», – հայտարարել է Ռասելը: Նա նշել է, որ ևս հազարավոր երեխաներ վիրավորվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader