Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին՝ հավելելով, որ հունիսի 28-ը կարելի է համարել 14-րդ նախագահական ընտրությունների օրը։ Նրա խոսքով՝ Սահմանադրության պահապանների խորհրդին առաջարկվել է, որ թեկնածուների գրանցումը սկսվի մայիսի 28-ից։ Ըստ աղբյուրի՝ Իրանում Սահմանադրության պահապանների խորհուրդը, բացի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իրան
Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև
Առավոտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։ Նրանք նշում են, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիրն է և նրանց հետ միասին սգում են նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ մյուսների մահը։ Դեսպանատանը սգո մատյան կբացվի վաղը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ նույնպես զոհվել են, այդ թվում՝ ...
Կարդալ ավելին »Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների
Իրանի նախագահի պարտականությունները ստանձնած առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը նախագահի Էբրահիմ Ռայիսիի զոհվելու մասին հայտարարությունից հետո արտակարգ նիստ է անցկացրել օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։ Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի աշխատել՝ իր պարտականությունները կատարելով առանց ընդհատումների, և «Ռայիսիի ծառայությունը չի ավարտվի»։ Համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ նախագահական նոր ընտրությունները պետք է ...
Կարդալ ավելին »Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել նախագահ Ռայիսիի և մյուս պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ և երկրում հնգօրյա սուգ է հայտարարել։ Այդ մասին այաթոլլա Խամենեին հայտարարություն է տարածել։ «Ես հայտարարում եմ 5-օրյա սուգ և իմ ցավակցություններն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին», – Խամենեիի հայտարարությունից մեջբերում է IRNA գործակալությունը։ Իրանի ...
Կարդալ ավելին »Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում խորհրդարանում մնացած 45 տեղի համար պայքարում է 90 թեկնածու։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Ընտրություններն անցկացվում են 22 ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներին չէր հաջողվել մեծամասնություն ստանալ մարտի 1-ին կայացած ընտրությունների առաջին փուլում։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընտրատեղամասերի բացելուն պես քվեարկել է՝ հայտարարելով, որ ընտրությունների երկրորդ փուլը նույնքան կարևոր է, որքան ...
Կարդալ ավելին »Սյունիքում Իրանի ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է տուժածների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 27-ին Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով, հաղորդում է Shamshyan.om-ը: Քրեական վարույթի շրջանակում իրավապահները պարզել են մահացածների ինքնությունը: Նրանք են՝ Իրանի քաղաքացիներ Ամջադի Սեյեդ Մանսուրը, Մահբուբսասանսարա Կատայոն Ռեզան, Նադեր Առաշ Ջաֆարը, Մեհրադ Յուսիևը, Արաշ Նադերը: Իսկ վիրավորներն են՝ Իրանի քաղաքացիներ Ֆարզադ Սաբերի Ազիմիդիզաջին, Մահրուդ Չոչարին, ...
Կարդալ ավելին »Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Lockheed Martin, Skydio և General Dynamics ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին աջակցության համար: Այդ մասին հայտարարություն է տարածել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը․․․․ պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի անձանց և հաստատությունների նկատմամբ՝ սիոնիստական վարչակարգի ահաբեկչական գործողությունների աջակցության և ֆինանսավորման, ահաբեկչության աջակցության ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն պայմանավորվել է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստան հրթիռների հնարավոր փոխանցումը կանխելու համար: Այս մասին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է DW-ն։ «Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի ընդլայնենք անօդաչուների նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը և այն տարածենք հրթիռների և Ռուսաստանին դրանց հնարավոր մատակարարումների ...
Կարդալ ավելին »Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը շաբաթների հարց է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Իրանի համար «շաբաթների, այլ ոչ թե ամիսների» հարց է բավարար քանակությամբ հարստացված ուրան ունենալը ատոմային ռումբ ստեղծելու համար: Deutsche Welle-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավելել է, որ թեև ուրանի հարստացման մակարդակը, որն Իրանում գրեթե հասցվել է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակի, մտահոգություններ է առաջացնում, այնուամենայնիվ, չի կարելի ...
Կարդալ ավելին »Իրանում հիջաբ կրելը վերահսկող նոր ծառայություն է ստեղծվել
Թեհրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հասան Հասանզադեն հայտարարել է կանանց խիստ հագուստ կրելուն հետևելու հարցերով նոր իրավապահ կառույցի ստեղծման մասին։ Այս ծառայության աշխատակիցները, ըստ ԻՀՊԿ-ի ղեկավարներից մեկի, հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի հետագայում, մասնավորապես, ապահովեն, որ հասարակական վայրերում կանայք հիջաբը կրեն «ավելի պատասխանատու կերպով»: Հայտարարությունը հաջորդել է այն տեղեկություններին, որ իրանական իշխանությունները վերջին օրերին ուժեղացրել են բարոյականության պահպանման ...
Կարդալ ավելին »