Նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Կազիս Ստարկևիչյուսի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, երկու երկրների ...
Կարդալ ավելին »Tag Archives: Լիտվա
ՀՀ-ն ու Լիտվան ուսումնասիրում են ավիացիայում գործակցելու հնարավորությունները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել էր Լիտվայի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի գլխավոր տնօրեն Վիդամանտաս Պլետային և Աերոդրոմների սերտիֆիկացման վարչության խորհրդատու Արունաս Ստանկեվիչուսին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրության համաձայն, այցը նպատակաուղղված էր երկու երկրների ավիացիոն մասնագետների փորձի փոխանակմանը, որը միտված է առավել արդյունավետ և թիրախային կազմակերպել ընթացիկ աշխատանքները։ Նշված այցերը կրում են շարունակական բնույթ, ինչն էլ ավելի է նպաստում ավիացիոն իշխանությունների զարգացմանն ու ...
Կարդալ ավելին »Մոտ 1000 հրեա Լիտվայից փոխհատուցում են պահանջել գույքի համար
Շուրջ հազար հրեաներ դիմել են Լիտվային՝ պահանջելով փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենցից խլված անշարժ գույքի համար, որը չի կարող վերադարձվել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է BNS գործակալությունը։ «Լիտվայի կողմից ստեղծված «Բարի կամքի» հիմնադրամը ստացել է 951 դիմում՝ պետության և նացիստական օկուպացիոն իշխանությունների անօրինական գործողությունների հետևանքով կորցրածի փոխհատուցման պահանջով», – ասվում է հաղորդագրության մեջ։ Դիմումները պետք է վերանայվեն ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն ու Լիտվան գործակցության հուշագիր կկնքեն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Կողմերը պայմանավորվել են կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը: Հանդիպման ընթացքում Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել Գործակալության՝ որպես ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի եւ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ:
Կարդալ ավելին »Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ՊՆ-ների միջև գործակցության՝ 2024-ի ծրագիրը
Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ-ից: ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսին է ներկայացրել անվտանգային միջավայրին և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի ...
Կարդալ ավելին »Լիտվայի վարչապետն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Այդ մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Այսօր Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի կենտրոնակայանում ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը»,- նշված է գրառման ...
Կարդալ ավելին »Լիտվայի վարչապետը պաշտոնական այց կկատարի Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր ...
Կարդալ ավելին »Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները: Այդ մասին տեղեկացրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր միկրոբլոգում: Lithuania is sending €350k humanitarian aid to Armenia to help address the immediate needs of those who fled from Nagorno Karabakh. We support Armenia’s independence, sovereignty, territorial integrity and the path of ...
Կարդալ ավելին »