Թմրամիջոցների արտադրության հինգ ընդհատակյա լաբորատորիա է հայտնաբերվել Միչոականի նահանգում Մեքսիկայի ուժային կառույցների համատեղ գործողության ընթացքում, որը գլխավորել են ռազմածովային ուժերի նախարարության աշխատակիցները: Այդ լաբորատորիաներում առգրավվել է ավելի քան 42 տոննա մետամֆետամին: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Անվտանգության ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում…. Միչոականի նահանգի Մադերոյի և Մորելիայի մունիցիպալիտետներում հայտնաբերվել է հինգ օբյեկտ, որոնք օգտագործվել են որպես ընդհատակյա լաբորատորիաներ մետամֆետամինի արտադրության ...
Կարդալ ավելին »Tag Archives: Մեքսիկա
Մեքսիկան մտադիր է Թրամփի հետ քննարկել պողպատի մատակարարման մաքսատուրքերը
Մեքսիկան չարդարացված է համարում ԱՄՆ պողպատի մատակարարման մաքսատուրքերը և մտադիր է խորհրդակցություններ անցկացնել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողներին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։ «Մենք ավելի շատ պողպատ ենք ներմուծում ԱՄՆ-ից, քան արտահանում։ Այս տուրքերը արդարացված չեն և անտրամաբանական են: Մենք խորհրդակցություններ կանցկացնենք Թրամփի նոր վարչակազմի հետ և կներկայացնեն Մեքսիկայի ...
Կարդալ ավելին »Մեքսիկայից մեկ շաբաթում ԱՄՆ-ում են հայտնվել ավելի քան 100 երեխաներ՝ առանց մեծահասակների. NewsNation
ԱՄՆ Սահմանապահ ծառայության եւ Տեխասի Հանրային անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 100 երեխա, որոնք մեկ շաբաթում Մեքսիկայից հայտնվել են ԱՄՆ-ում առանց մեծահասակնեի ուղեկցության։ Այս մասին կիրակի հայտնել է NewsNation հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեխասցի սահմանապահներին։ Նրանց տեղեկացմամբ՝ երեխաները 2-17 տարեկան են, նրանցից շատերին ԱՄՆ են ուղարկում նրանց ընտանիքների կողմից վարձված մաքսանենգները, որոնք գործում են Տեխասի Մեւերիլ եւ Վալ Վերդե ...
Կարդալ ավելին »Մեքսիկայում կկառուցվի ավելի քան 3 հազար կմ երկարությամբ երկաթուղի
Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր վեցամյա պաշտոնավարման ընթացքում ավելի քան 3 հազար կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու ծրագրերի մասին: «Մենք պատրաստվում ենք շարունակել մարդատար երկաթուղու շինարարությունը ամբողջ երկրում: Նպատակն է առաջիկա վեց տարում կառուցել 3 հազար կմ երկաթուղի՝ ուղևորատար գնացքների համար», – ասել է նախագահը: Այս տարի Մեքսիկայում կառուցվել է առավել քան 1.5 հազար կմ ...
Կարդալ ավելին »Մեքսիկայում արտակարգ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի
Մեքսիկայում մարտ ամսից ի վեր արտակարգ բարձր ջերմաստիճանի հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի: Այդ մասին նշված է արտակարգ ջերմաստիճանների հսկման վերաբերյալ Մեքսիկայի առողջապահության նախարարության հրապարակած ամենշաբաթյա հաշվետվության մեջ։ «Ընթացիկ շոգ սեզոնում (մարտի 17-ից մինչև հոկտեմբերի 5-ը) ամբողջ երկրում գրանցվել է մահվան 155 դեպք (խմբ․՝ կապված բարձր ջերմաստիճանների հետ)», – գերատեսչության հաշվետվությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Մեքսիկական ծոցի ափին ընկած Վերակրուսի ...
Կարդալ ավելին »Մեքսիկան ընտրել է իր առաջին կին նախագահին
Մեքսիկայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Կլաուդիա Շեյնբաումը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային ընտրական ինստիտուտի հրապարակած նախնական տվյալները։ Շեյնբաումը դարձել է առաջին կինը, որը կգլխավորի Մեքսիկայի կառավարությունը։ Նա ներկայացնում էր երկրում իշխող «Մորենա» ձախ կուսակցությունը։ Նրա դեմ պայքարում էր մեկ այլ կին թեկնածու՝ Սոչիտլ Գալվեսը՝ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքից։ CNN-ը հաղորդում է, որ այս ընտրությունները դարձել ...
Կարդալ ավելին »47 աստիճան․ սաստիկ շոգից Մեքսիկայում ավելի քան հարյուր կապիկ է սատկել
Բարձր ջերմաստիճանը Մեքսիկայում գրեթե 140 կռնչակապիկների անկման պատճառներից է դարձել։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը (AP)։ Գործակալությունը պարզաբանում է, որ մայիսի 16-ից ի վեր առնվազն 138 սատկած կապիկ է հայտնաբերվել Մեքսիկական ծոցի ափին գտնվող Տաբասկոյի նահանգում։ Կապիկներից մի քանիսին փրկել են տեղի բնակիչները, որոնք կենդանիներին տարել են անասնաբույժների մոտ։ Ինչպես AP-ին հայտնել է կենսաբան Խիլբերտո Պոսոն, կենդանիների անկումը դարձել է ...
Կարդալ ավելին »Տեխասը կուժեղացնի հսկողությունը Մեքսիկայի հետ սահմանին
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի իշխանությունները խիստ վերահսկողության տակ կվերցնեն Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով էլ ավելի շատ տարածքներ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նահանգապետ Գրեգ Էբոթը, երբ Տեխասի ազգային գվարդիան սկսեց ինքնուրույն հսկել տարածքներից մեկը՝ այդ գործառույթը վերցնելով դաշնային սահմանապահներից: «Մենք այժմ ընդլայնում ենք մեր ջանքերը՝ Մեքսիկայի սահմանի երկայնքով ավելի շատ տարածքներ վերահսկելու համար»,- ասել է Էբոթը: Նրա տեղեկացմամբ՝ ...
Կարդալ ավելին »Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է El Universal պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան։ Անհայտ անձինք այրել են նաև հինգ ավտոմեքենա: Տեղի վարչակազմի ղեկավարը դատապարտել է բռնությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Նշվում է, որ զոհերը հիմնականում երիտասարդներ են։
Կարդալ ավելին »Մեքսիկայում երեք լրագրող անհետ կորել է
Մեքսիկայի Տաքսկո քաղաքում (Տաքսկո, Գերերո նահանգ) որոնումներ են սկսվել անհետացած լրագրող Մարկո Անտոնիո Տոլեդո Խամեսի և նրա ընտանիքի համար, միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ այս քաղաքում անհետ կորել է ևս երկու լրագրող՝ ամուսիններ Սիլվիա Արսենը եւ Ալբերտո Սանչեսը, հայտնում է Մեքսիկայի դատախազությունը։ «Պետական գլխավոր դատախազությունը խնդրում է ձեր օգնությունը Մարկո Անտոնիո Տոլեդո Խամեսի որոնման համար», – ասվում է Գերերոյի ...
Կարդալ ավելին »