Tag Archives: հրդեհ

Հունաստանում մեկ օրում անտառային հրդեհների 93 օջախ է առաջացել

Հունաստանում մեկ օրում անտառային հրդեհների ավելի քան 90 նոր օջախ է առաջացել հիմնականում շոգ եղանակի եւ ուժեղ քամու պատճառով: Այս մասին հայտարարել է հրշեջ ծառայության մամուլի ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը։ «Վերջին մեկ օրում գրանցվել է 93 նոր բնական հրդեհ։ Նրանց մեծ մասը միանգամից մարվել է»,-ասել է Արտոպիոսը։ Հունաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս քաղաքի մոտակայքում եւ Դադիաս անտառում բռնկված հրդեհները մարում են ...

Կարդալ ավելին »

Աղավնաձորում 2 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Օգոստոսի 4-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում աշխատում է 14 հրշեջ-փրկարար: Տեղանքում կա քամու որոշակի ուժգնացում։ Իրականացվում են աշխատանքներ ծխացող օջախների բացահայտման և մարման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ oգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ...

Կարդալ ավելին »

Հունաստանում նոր անտառային հրդեհներ են բռնկվել

Հունաստանի կենտրոնական Վոլոս և Լամիա քաղաքներում անտառային հրդեհների նոր բռնկումների պատճառով բնակչությանը հորդորել են տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկրում տապի ալիքը չի մեղմանում։ Վոլոս քաղաքի մերձակայքում 2 մարդ է մահացել անտառային հրդեհների պատճառով։ Իշխանությունները կարծում են, որ հրդեհները հրկիզման հետևանք են, քանի որ տարածվել են միաժամանակ 4 վայրերում։ Միևնույն ժամանակ հրդեհները շարունակվում են Հռոդոս, Կորֆու և ...

Կարդալ ավելին »

Մարվել է Ջրահովիտ գյուղում բռնկված հրդեհը

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 24-ին ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Ջրահովիտ գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտի դեզ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել` 19:35-ին: Այրվել են գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը և հարկից տարածքում մոտ 1100 հակ պահեստավորած անասնակեր:

Կարդալ ավելին »

Հովտաշատի (Մեյմանդար) գյուղմթերքի շուկայում հրդեհ է բռնկվել

Համացանցում տեսանյութեր է տարածվել, որում երևում է, որ հրդեհ է բռնկվել Մեյմանդարի շուկայում։ Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է պլաստմասե տարրաների պատճառով։ Նշվում է, որ դեպքի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։

Կարդալ ավելին »

Երևանի Բուսաբանական այգում հրդեհի հետևանքով ծառեր են այրվել (լուսանկարներ)

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 20-ին ժամը 17։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, այրվել է 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին:

Կարդալ ավելին »

Ինքնասպանության 13 փորձ, 79 հրդեհ՝ մեկ շաբաթում. Փրկարար ծառայություն

Հունիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 663 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 79, փլուզման, դժբախտ պատահարի՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, կայծակի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի՝ 4-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 16 հազար մարդ է տարհանվել Կանադայի արևելքում անտառային խոշոր հրդեհների պատճառով

Կանադայի հարավ-արևելքում սաստիկ անտառային հրդեհները հանգեցրել են շուրջ 16 400 մարդու տարհանման: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Բացի այդ, վնասվել է մոտ 200 տուն և այլ շինություններ։ Հրդեհն ընդգրկել է հիմնականում Նոր Շոտլանդիա նահանգի անտառները։ Տարածաշրջանի ղեկավար Թիմ Հյուսթոնը հայտարարել է, որ ողջ նահանգում արգելք է սահմանվում անտառային տեղանքում ցանկացած գործունեության, այդ թվում՝ որսի և վրանային հանգստի համար։ «Շատ լուրջ ...

Կարդալ ավելին »

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն սպասվածից շուտ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն ավելի շուտ, քան սպասվում էր: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Մի քանի օր առաջ այցելություն էինք կազմակերպել Նուբարաշենի աղբավայր: Շատ ակտիվ հողալցման աշխատանքներ ենք իրականացնում՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մասնավոր ընկերությունների ռեսուրսը օգտագործելով: Մենք կարծում էինք, որ մոտ մեկ շաբաթ կտևեն աշխատանքները, ...

Կարդալ ավելին »

Պեկինի հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 29-ի

Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը: Կրակը բռնկվել է երեքշաբթի ուշ երեկոյան: Լրատվամիջոցը նշում է, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի՝ բազմահարկ շենքում ծուղակում հայտնված մարդիկ, ըստ երևույթին, սավաններն իրար կապելով ճոպաններ են պատրաստել և դուրս մագլցել պատուհաններից: Մյուսները կարողացել են կառչել շենքի արտաքին օդորակիչներից: Արտակարգ ծառայություններին հաջողվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader