Tag Archives: ահազանգ

Քաղաքացու ահազանգի հիման վրա Գյումրիում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Քաղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Գյումրի քաղաքում գործող «ԿԱՌՈՆԱ» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում: Դիտարկման արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես՝ հայտնաբերվել են անհայտ ծագման հալվա,  ձու և չեչիլ պանիր, առանց արտադրման ամսաթվի կիսաապխտած երշիկ և թթվասեր, որի արտադրման ամսաթվերը եղել են անընթեռնելի: Նշված սննդամթերքի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի թիվը նվազել է

Երևանի քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի թիվը նվազել է, ինչը պայմանավորված է առաջին իսկ զանգից քաղաքացիներին պատասխանելու հանգամանքով։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախորդ տարեվերջին ներկայացված զեկույցի համաձայն՝ մեկ ամսվա կտրվածքով զանգերի բաժինը ստացել էր 25788 զանգ, սպասարկվել էր 18203 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել էր զանգահարող քաղաքացիների 60 տոկոսը, հետադարձով՝ 40 տոկոսը: Նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել ...

Կարդալ ավելին »

Ահազանգ․քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ ՆԳՆ ՓԾ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 08։44-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ...

Կարդալ ավելին »

Արարատյան արտեզյան ավազանը վտանգված է․ մասնագետներն ահազանգում են

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն ուսումնասիրել է Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի ծավալն ու բաղադրությունը և ահազանգել մի շարք խնդիրների մասին, որոնք բխում են առանց ստորերկրյա պաշարների գնահատման և թույլատրելի ջրառի չափի որոշման ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելուց։ Ստորերկրյա ջրերը մակերևույթային ջրերի հետ միասին ձևավորում են Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսները: Միաժամանակ, ստորերկրյա ջրերն իրենց ձևավորման, ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի ավագանու ընտրության հետ կապված 22 հաղորդման և ահազանգի

Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, ...

Կարդալ ավելին »
ajax-loader