Tag Archives: ձյուն

Սպասվում է թույլ ձյուն

Փետրվարի 27-ին հանրապետության որոշ վայրերում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում է ձյուն, օրվա մնացած ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Որոշ ճանապարհներին կլինի մերկասառույց, լեռներում՝ բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը էլի մի փոքր կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +2+4։  ...

Կարդալ ավելին »

Սպասվում է ինտենսիվ ձյուն

Փետրվարի 20-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ ինտենսիվ։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւելյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է ուժեղ ձյուն։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ -2-4։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ ...

Կարդալ ավելին »

Սպասվում է ձյուն

Հայաստանի շրջանների զգալի մասում ձյունը կսկսվի փետրվարի 13-ի ուշ երեկոյան։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վրկ։ Ինչպես հայտնեցին «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում ուշ երեկոյան սպասվում է ձյուն։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -18-23, ցերեկը՝ 0-5, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ 0-4, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +1+4, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -3+2, Լոռի՝ գիշերը՝ ...

Կարդալ ավելին »

Մարզերի մեծ մասում սպասվում  է ձյուն

Փետրվարի 7-ի գիշերը հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում  է ձյուն, լեռներում օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Օրվա մնացած ժամերին տեղումները կշարունակվեն առանձին վայրերում։ Սպասվում է նաեւ հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում է ձյուն, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Գգիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, ...

Կարդալ ավելին »

Երևանում և որոշ մարզերում սպասվում է ձյուն

Երևանում փետրվարի 7-9-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Մարզերում փետրվարի 6-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում 12-15 մ/վ։ 

Կարդալ ավելին »

Սիսիանի և Կապանի շրջաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 9:05-ի դրությամբ, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Բաղրամյանի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին »

Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ

Երևանում փետրվարի 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Մարզերում փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Կարդալ ավելին »

Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ փետրվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Ճամբարակի տարածաշրջաններում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում, իսկ Արագածի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին »

Թաց ձյուն՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում

Հանրապետության տարածքում ետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում փետրվարի 16-20-ին ...

Կարդալ ավելին »

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աբովյանի, Ճամբարակի, Գավառի, Թալինի, Արարատի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։  Աբովյանի, Աշտարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման ...

Կարդալ ավելին »
ajax-loader