Tag Archives: ԱՄԷ

Հայաստանն ու ԱՄԷ-ն ճանաչում են միմյանց վարորդական վկայականները

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ի կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրին: Հիմնավորման մեջ նշվում է, որ հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայական տնօրինողը բավարարում է մյուս կողմից սահմանած ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ամենաշատը ներմուծում է Ռուսաստանից, արտահանում՝ ԱՄԷ

Հայաստանի արտաքին առեւտրի կառուցվածքում ներմուծման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 57 տոկոս, իսկ արտահանմանը՝ ԱՄԷ-ին՝ 42,9 տոկոս՝ մեկ տարի առաջվա, համապատասխանաբար, 25,9 եւ 12,9 տոկոսի դիմաց։ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի և ԱՄԷ-ի մասնաբաժինը բարձրացել է, համապատասխանաբար, մինչև 41,1% և 19,4% (մեկ տարի առաջ 35,8% և 5,3% – ից): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը 2024-2025-ին 160 տոննա ոսկի կգնի ԱՄԷ-ից

Հնդկաստանը մտադիր է ընթացիկ 2024-2025 ֆինանսական տարում (սկսվել է ապրիլի 1-ից) Արաբական Միացյալ Էմիրություններից գնել մինչև 160 տոննա ոսկի՝ 1% արտոնյալ տարիֆային սակագնով՝ տարիֆային  քվոտային (TRQ) համապատասխան: Այդ մասին հաղորդել է PTI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի նախարարների կաբինետի աղբյուրների։ Ոսկու ներմուծումը կիրականացվի երկու երկրների միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրին համապատասխան, որն ուժի մեջ է մտել 2022 թ. մայիսի 1-ին։ Այն նախատեսում ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում քննարկել է գյուղատնտեսության ոլորտում գործակցության հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, արտահանման խթանմանը, որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր, ...

Կարդալ ավելին »

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2009 թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը, սեռական շահագործման նպատակով, ...

Կարդալ ավելին »

Ամենամեծ ծավալները՝ ԱՄԷ․ ուր ենք արտահանում ամենաշատը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.8 անգամ կամ 3.8 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 661.20%-ով կամ 2.46 մլրդ դոլարով և կազմել 2,84 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 47.35%-ը։ Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են առևտրի հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԱՄԷ-ն կստորագրեն առևտրի և ներդրումների համաձայնագիր

Անցյալ տարի զարգացման կտրուկ լիցք ստացած Հայաստան-ԱՄԷ տնտեսական հարաբերություններն առաջիկայում կարող են նոր երանգ ստանալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը թարմ շունչ հաղորդելու ունակ առավել հեռանկարային ուղղությունները։ Նշվում է, որ հրապուրիչ է հատկապես զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության բնագավառներում համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Այդ ոլորտներում համագործակցությունը խոստանում է ...

Կարդալ ավելին »

ԱՄԷ-ն $27 մլրդ ակտիվներ ունեցող ընկերություն են հիմնում

Աբու Դաբիի բորսայում ցուցակված խոշորագույն ընկերությունը, որը գլխավորում է էմիրության թագավորական ընտանիքի առանցքային անդամը, $27 միլիարդ ակտիվներ (ֆինանսական ծառայություններից մինչեւ հանքարդյունաբերություն) ունեցող հոլդինգային ընկերություն կհիմնի: 2PointZero անվանմամբ նոր ընկերությունը կփոխանցվի Abu Dhabi International Holding Co-ին (IHC), որի շրջանառությունը գնահատվում է $239 միլիարդ։ Նրա ակտիվները ներառելու են Շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի կայսրության մասերը, հաղորդում է Bloomberg-ը: Շեյխ Թահնուն բեն ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն և ԱՄԷ-ն քննարկել են պաշտպանության բնագավառում գործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Պապիկյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, հանդիպում եմ ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության ...

Կարդալ ավելին »
ajax-loader