Tag Archives: մահանալ

Մահացել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը

Մահացել է լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին սոցցանցերում գրել է նրա որդին` Աշոտ Միրզոյանը։ Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1975 թվականից Հայաստանի լրագրողների միության անդամ է։ 2004-2010թթ․ ԿԳՆ լեզվի տեսչության պետ է եղել։ 2010թ․-ին հրապարակել է «Տավուշ» գիրքը։ ...

Կարդալ ավելին »

Լիբիայում ջրհեղեղն ավելի քան 5300 մարդու կյանք է խլել

Լիբիայի Դերնա նավահանգստային քաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը կարող է գերազանցել 5,300-ը, նման տվյալներ է ներկայացրել Բենղազիի կողմից վերահսկվող Լիբիայի արևելյան շրջանների Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, գրում է Euronews-ը։ «Դանիել» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները լցրել են չոր սեզոնային գետերի հուները: Երկու ամբարտակներ ճեղքվել են, կամուրջներ են ավերվել, հեղեղը 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի ամբողջ թաղամասեր է տարել, շատ բնակիչների ծովն է ...

Կարդալ ավելին »

Մարտական դիրքերում հրազենային վիրավորման հետևանքով զինծառայող է կյանքից զրկվել

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին »
ajax-loader