Tag Archives: կանխատեսում

Goldman Sachs-ը կրկին կրճատել է նավթի գների կանխատեսումները 2025-ի և 2026-ի համար

Goldman Sachs Group-ի վերլուծաբանները վերջին ժամանակներս երկրորդ անգամ իջեցրել են նավթի գների իրենց կանխատեսումներն ընթացիկ և հաջորդ տարիների համար՝ կապված ռեցեսիայի ռիսկերի և ՕՊԵԿ+ երկրների մատակարարման աճի հետ: Ընթացիկ տարվա համար Brent-ի միջին գնի կանխատեսումը բարելի դիմաց 69 դոլարից իջեցվել է մինչև 63 դոլար, WTI-ինը՝ բարելի դիմաց 66 դոլարից մինչև 59 դոլար։ Brent-ի կանխատեսումը 2026 թվականին վատթարացել է մինչև 58 ...

Կարդալ ավելին »

Tesla-ն թողարկել է 7 000 000-րդ էլեկտրաքարը և գերազանցել եկամուտների կանխատեսումները

Այս տարվա երրորդ եռամսյակում Tesla-ն արտադրել է իր պատմության ընթացքում 7 միլիոն երրորդ ավտոմեքենան և գերազանցել եռամսյակի եկամուտների կանխատեսումները։ Բացի դրանից՝ ընկերության էլեկտրական մեքենայի միջին արժեքը նվազել է մինչև 35,100 դոլար ռեկորդային ցածր մակարդակի: Նշված ժամանակահատվածում ընկերության հասույթն ավելացել է 8%-ով՝ կազմելով 25,18 մլրդ դոլար, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կկազմի 25,37 մլրդ դոլար։ Ընկերության շահույթը տարեկան կտրվածքով ավելացել ...

Կարդալ ավելին »

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանի ՀՆԱ-ի 6,3 տոկոս աճ է կանխատեսում

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) 2024 թվականին Հայաստանի տնտեսության 6,3 տոկոս աճ է կանխատեսում, այս մասին ասվում է 2024 թվականի ամառվա համար ԿԶԵՀ տարածաշրջանային տնտեսական հետազոտության մեջ: Վերլուծության մեջ նշվում է, որ չնայած 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրված բարձր տնտեսական աճին, 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը անփոփոխ է մնացել կառուցվածքային զգալի փոփոխությունների պատճառով։ Աճի հիմնական շարժիչները զգալիորեն դանդաղել են, բացառությամբ ...

Կարդալ ավելին »

ՀԲ-ն պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը․ այս տարի 5,5%, 2025-ին՝ 4,9%

Համաշխարհային բանկը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին ՝ 4,9% մակարդակում։ Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի հրապարակած “Համաշխարհային տնտեսության հեռանկարները”զեկույցում։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (ECA) Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականի համար կանխատեսվող Հայաստանի ՀՆԱ աճի մակարդակը երկրորդն է Տաջիկստանից հետո (6,5%), իսկ 2025 թվականի համար՝ երրորդը Ուկրաինայից (6,5%) և ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում տարեկան 7% տնտեսական աճ են կանխատեսում

Ակնկալվում է, որ Հնդկաստանի տնտեսությունը առաջիկա տարիներին կաճի ավելի քան 7%-ով` շնորհիվ ֆինանսական հատվածի զարգացման և կառուցվածքային բարեփոխումների: Մինչև 2030-ը Հնդկաստանը կարող է ունենալ 7 տրիլիոն դոլարանոց տնտեսություն: Այս կանխատեսումը ներկայացրել է հանրապետության ֆինանսների նախարարությունը: «Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարում Հնդկաստանը կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը՝ 5 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: Այնուամենայնիվ, կառավարությունն իր առջև դրել է ավելի բարձր նպատակ՝ դառնալ ...

Կարդալ ավելին »

Արման Եղոյանը լավատեսական կանխատեսումներ ունի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում

 Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի կանխատեսումները լավատեսական են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում։ Lրագրողների հետ ճեպազրույցում Եղոյանը մեջբերեց ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունն այն մասին, որ վիզաների ազատականացման հարցը մտնելու է քննարկման օրակարգ։ «Ինչպես կգնա այդ քննարկումը, ես չեմ կարող ասել, բայց իմ կանխատեսումը բավականին լավատեսական ...

Կարդալ ավելին »

2024-ին տնտեսական աճի տեմպը կարագանա․ ՎԶԵԲ-ի կանխատեսումը 

ՎԶԵԲ տարածաշրջաններում 2023 թ. աճի տեմպն արագացել է` հասնելով 2.4 տոկոսի Կանխատեսվում է, որ 2024 թ. աճի տեմպը կարագանա` հասնելով 3.2 տոկոսի 2023 թ. հուլիսին գնաճի տեմպը նվազել է` միջինում կազմելով 9.7 տոկոս: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վերջին Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ  զեկույցի համաձայն, ակնկալվում է, որ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Թուրքիայի տնտեսությունները 2023 թվականին կպահպանեն աճի բարձր տեմպ` չեզոքացնելով Եվրոպայի անցումային ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7,2 տոկոսի

Կենտրոնական բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի: Այդ մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում: «Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը, նախկինում կանխատեսվող 6.9-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս՝ հիմնականում պայմանավորված ծառայություների և շինարարության ոլորտների բարձր աճով»,-ասաց Գալստյանը:

Կարդալ ավելին »
ajax-loader