Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ավելի քան 30 բարեկամ եւ չեզոք երկրների ցանկը, որոնց բանկերին ու բրոքերներին թույլատրվելու է առևտուր անել Ռուսաստանի արժույթի շուկայում, ինչպես նաև ածանցյալ գործիքների շուկայում։ Որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ցանկում, ներառվել են, մասնավորապես, Ադրբեջանը, Հայաստանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Կատարը, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թաիլանդը, Թուրքիան։
Կարդալ ավելին »Tag Archives: ռդ
ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի հարցով կապի մեջ է ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ․ Զախարովա
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հրադադարի հասնելու շուրջ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։ «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ն մտադիր է ավելի շատ ազատ առևտրի գոտու պայմանագրեր կնքել
ԵԱՏՄ-ն մտադիր է մեծացնել այն պետությունների ցանցը, որոնց հետ պայմանագրեր է կնքում ազատ առևտրի գոտու մասին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության ամենաառաջադեմ ձևերից են: Միևնույն ժամանակ, իսկապես, ԵԱՏՄ անդամ երկրների ծրագրերն են ընդլայնել նման ...
Կարդալ ավելին »Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ըստ այդմ, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կսահմանափակի ՌԴ ադամանդների վաճառքը
Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման շրջանակներում մտադիր է սահմանափակել Ռուսաստանից ադամանդի առևտուրը։ Այդ մասին ուրբաթ օրը Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից առաջ կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Կարդալ ավելին »Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել
Լրատվամիջոցներում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Նշվում է, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան, հայտնի է նրան փոխարինողի անունը, որը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովն է: Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի արտաքին գործերի նախարարը չի հերքել այս տեղեկատվությունը և նշել, որ դեռ տեղյակ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում դպրոցն ավարտածները կարող են ռազմաճակատ գործուղվել ծառայության մեկնարկից 4 ամիս հետո
Էլեկտրոնային ծանուցագրերի շուրջ աղմուկի ֆոնին Պետդուման նույն փաթեթում միանգամից երեք ընթերցմամբ ընդունել է փոփոխություն, ինչը թույլ է տալիս 18 տարեկաններին պայմանագրով զինվորական ծառայության ներգրավել միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Նախկինում, ըստ օրենքի, մինչ այդ պետք էր ավարտել տեխնիկումը կամ բուհը, կամ առնվազն առաջին երեք ամիսը զորակոչով ծառայել:Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են ներգրավել մինչև 400 հազար մարդու պայմանագրային ծառայության համար, մարտի վերջին ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ վիճակն արմատապես փոխվում է. Ռուսաստանի ԱԳՆ
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից և Ռուսաստանի սահմանների հետ դաշինքի շփման գծի մեծանալուց հետո իրավիճակը Հյուսիսային Եվրոպայում արմատապես կփոխվի․ Մոսկվան սպառնալիքները զսպելու համար ստիպված կլինի ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության բոլոր գործընթացների ավարտի հետ: «Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ ՆԱՏՕ-ի անմիջական շփման գծի ավելի քան կրկնակի մեծանալու հետևանքով ...
Կարդալ ավելին »Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. անցկացվել է ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա: «Մեր երկրները հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը եւ ակտիվացնում համագործակցությունը ...
Կարդալ ավելին »