Հոնկոնգում հայտնի Mark Six վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ շահումն է գրանցվել ամանորյա խաղարկությունում, որը համընկնում է լուսնային օրացույցի Օձի տարվա հետ: Ինչպես տեղեկացրել է South China Morning Post թերթը, կիրակի ուշ երեկոյան շահողը տուն է տարել 193 762 620 հոնկոնգյան դոլար (մոտ 25 մլն ԱՄՆ դոլար): Հոնկոնգի Ժոկեյ-ակումբի կազմակերպած վիճակախաղի կանոնների համաձայն՝ անհրաժեշտ է գուշակել 49 թվերից վեցը։ Շահող թվերն էին 14, 18, 30, 36, 40 եւ 42։ Դեռեւս չի նշվել, թե կոնկրետ ով է ստացել պատմական շահումը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է 12 տոմս (6 թվից 5-ի գուշակում). յուրաքանչյուր այդպիսի տոմս հաղթողին բերել է 1 215 620 հոնկոնգյան դոլար (ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար)։ Մեկ տոմսը՝ մեկ խաղադրույքը, արժե 10 հոնկոնգյան դոլար (1,3 դոլար): Մարդիկ խմբվել էին տոմսեր ստանալու համար լուսնային Ամանորին ընդառաջ, ոմանք գնել են մինչեւ հարյուր եւ ավելի տոմս: Գնված տոմսերի ընդհանուր գումարը ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հոնկոնգ
Հոնկոնգում առգրավել են 10 մլն դոլարի ոսկի՝ քողարկված որպես պահեստամասեր
Հոնկոնգի իշխանությունները կասեցրել են օդային կոմպրեսորների մասերի քողի տակ ոսկու խոշոր խմբաքանակ մաքսանենգ ճանապարհով արտահանելու փորձը: Այդ մասին հայտարարություն է տարածել Հոնկոնգի մաքսային վարչությունը։ Մոտավորապես 146 կգ թանկարժեք մետաղը՝ 10,7 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, վերաձուլվել էր տարբեր մասերի ձևով, որոնք այնուհետև ներկվել էին արծաթագույն։ Բեռն առգրավվել էր ինքնաթիռում մարտի վերջին կատարված ստուգման ժամանակ: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա կասկածյալին։ Նա ...
Կարդալ ավելին »CBDC-ի թեստավորումը Հոնկոնգում ավարտեց․ Visa
Visa-ն, HSBC-ի և Hang Seng բանկի հետ համագործակցությամբ՝ հաջողությամբ ավարտեց փորձնական թեստավորումը Հոնկոնգում՝ ուսումնասիրելու կենտրոնական բանկի թվային արժույթների (CBDCs) օգտագործումը թոքենիզացված ավանդներում: Այս նախաձեռնությունը Հոնկոնգի դրամավարկային մարմնի (HKMA) կողմից կազմակերպված «Թվային Հոնկոնգի դոլար» նախագծի մի մասն էր և կենտրոնացած էր CBDC-ների կիրառման գնահատման վրա՝ միջբանկային B2B վճարումների մեջ: Փորձնական ծրագիրը մոդելավորել է օգտագործման 2 հիմնական դեպք՝ գույքի վճարումներ և վճարային ...
Կարդալ ավելին »Հոնկոնգում ռեկորդային տեղումներ են, քաղաքը ծածկվել է ջրով
Հոնկոնգում և Չինաստանի հարավային քաղաքներում տեղատարափ անձրևների պատճառով լայնածավալ հեղեղումներ են սկսվել։ Հոնկոնգի փողոցները և մետրոյի կայարաններն անցել են ջրի տակ, դպրոցներն ու ձեռնարկությունները փակվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ օդերևութաբանական բյուրոյի՝ Հոնկոնգում սեպտեմբերի 7-ից սկսված հեղեղներն ամենահորդառատն են վերջին 140 տարվա ընթացքում։ Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վերջին 24 ժամում առնվազն 83 մարդ ...
Կարդալ ավելին »