Tag Archives: Տավուշ

Լոռու և Տավուշի աղետից տուժածներին աջակցելու համար ֆիննախում բացվել է նվիրատվությունների գանձապետական հաշիվ

Աջակցություն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց: Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ: Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով:

Կարդալ ավելին »

Կայացել է Լոռիում և Տավուշում վնասները գնահատող հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ ներքին գործերի նախարարությունում մայիսի 30-ին տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցել են նաև տարբեր նախարարությունների և Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ աղետների հետևանքների ...

Կարդալ ավելին »

Տավուշում և Լոռիում արվում են բոլոր առաջնային գործողությունները. իրավիճակն ըստ ՏԿԵ նախարարի ու ՆԳ փոխնախարարի

Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, նախնական տվյալներով՝ կա երեք զոհ։ Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես, 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում: ...

Կարդալ ավելին »

Տավուշում տեղադրվող սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքն են. Փաշինյան

Հայաստան գոյության նպատակը ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության եւ բարեկեցությն ապահովումն է: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա սլայդներով սկսեց ցույց տալ, թե որն է Հայասռանի ներքին ու արտաքին ռազմավարությունը, տեսլականը: «Հայաստանի իրավակարգը ժողովրդական համաձայնեցում անցած  իրավունքի վրա հիմնված արդարությունն է: Հայաստանում միշտ եղել է արդարության կարիքը, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ ...

Կարդալ ավելին »

Տավուշի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկվել են Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Հայկ Ղալումյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է Տավուշի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորել է Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Տավուշի մարզում իրականացրած ծրագրերի համար: Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ այնուհետեւ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, համայնքների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետը հույս է հայտնել, ...

Կարդալ ավելին »

ՔՊ պատգամավորը՝ Տավուշ այցի և տեղի խնդիրների մասին

ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզ այցի մասին։ Նա, մասնավորապես, ներկայացրել է․ «ՀՀ Ազգային ժողովի գործընկերոջս՝ Ալխաս Ղազարյանի հետ, աշխատանքային այցով եղել եմ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում: Ոսկեպարում շփվելով տեղացիների հետ՝ քննարկել ենք նրանց հուզող հարցերը, լսել մտահոգություններն ու ծանոթացել իրավիճակին: Դովեղ համայնքում ծանոթացել եմ սուբվենցիոն ծրագրով կառուցվող մոդուլային դպրոցի աշխատանքներին, որտեղ շինարարության ...

Կարդալ ավելին »

Որևէ մեկը չի կարող Տավուշից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի. ԱԳ նախարար

Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը: Պատգամավորը իշխանության մեղադրեց Տավուշի մարզից գյուղեր հանձնելու հարց քննարկելու մեջ: «Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն՝ ոչ միայն Տավուշի մարզի, այլ նաև ՀՀ տարածքի որևէ ...

Կարդալ ավելին »

Ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան

Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ Այդ մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին պահանջներին։ «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ ...

Կարդալ ավելին »

Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. ՓԾ

Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ...

Կարդալ ավելին »
ajax-loader