Tag Archives: Իրաք

Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր

Իրաքի Կութ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ AFP գործակալությունը հայտնել է 55 զոհի մասին։  Փրկարարները որոնում են անհետ կորածներին։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց հստակ թիվը չի նշվում։  Առևտրի կենտրոնը բացվել էր 5 օր առաջ։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ի ուշ երեկոյան և այժմ վերահսկողության տակ է վերցվել։ Առևտրի կենտրոնի ղեկավարի ...

Կարդալ ավելին »

Թուրքիան Իրաքում և Սիրիայում 120 թիրախ է վերացրել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Թուրքական հետախուզությունը հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ոչնչացրել է Քրդստանի բանվորական կուսակցության մոտ 120 օբյեկտ Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզական ծառայությունների աղբյուրներին։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 23-ին ահաբեկիչները հարձակվել են Անկարայում գտնվող Tusa ավիատիեզերական կորպորացիայի ձեռնարկություններից մեկի վրա։ Արդյունքում զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ։ Երկու հարձակվողները սպանվել են: Անվտանգության ...

Կարդալ ավելին »

Բունդեսթագը ևս 15 ամսով երկարաձգել է Իրաքում գերմանացի զինվորականների առաքելության մանդատը

Գերմանիայի խորհրդարանը ևս 15 ամսով երկարաձգել է գերմանացի զինվորականների տեղակայման մանդատը Իրաքում իրավիճակի կայունացման համար։ Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը։ Ըստ գործակալության տեղեկատվության՝ ներկա 539 պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է առաքելությունը շարունակելու օգտին, 93-ը՝ դեմ, 2-ը մնացել է ձեռնպահ։ Նոր մանդատը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ Գերմանիայի զինված ուժերը՝ Բունդեսվերն, աջակցում է Իրաքին, ի թիվս այլ բաների, զինծառայողների պատրաստման ...

Կարդալ ավելին »

Իրանում 35 մարդ է զոհվել Պակիստանից Իրաք մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով

Իրանում առնվազն 35 մարդ զոհվել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել ավտոբուսի վթարի հետևանքով, որում գտնվում էին Պակիստանից Իրաք մեկնող շիա ուխտավորներ: Այդ մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։  Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 21-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Յազդի նահանգում։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և ուխտավորների ընտանիքներին։ Նա ...

Կարդալ ավելին »

«Սինջար եզդիների ազգային միավորումը» ՄԱԿ-ին կոչ է անում դատապարտել Իրաքի եզդիների դեմ ատելության խոսքը

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն, անհանգստություն և խորը մտահոգություն հայտնելով Իրաքի տարածքում ապրող եզդիների կյանքի և անվտանգության համար, նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով դատապարտել եզդի ժողովրդի դեմ ուղղված ատելության հռետորաբանությունը և ռազմավարական միջոցներ մշակել այն դադարեցնելու ու Իրաքում եզդի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։  ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ կազմակերպված ասուլիսի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Իրանի տարածքով հնարավոր է ՀՀ-ից մանր եղջերավոր կենդանիներ փոխադրել Իրաք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։ Կենդանիները պետք է անցնեն 21 օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո: Ավելի վաղ՝ 2024թ. ապրիլին, Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր ...

Կարդալ ավելին »

Իրաքում հրթիռակոծել են ամերիկյան ավիաբազան

Իրաքի արևմտյան Անբարի նահանգում հրթիռակոծության է ենթարկվել Այն ալ Ասադ ավիաբազան, որն օգտագործվում է միջազգային կոալիցիայի զորքերի կողմից։ Այդ մասին հայտնել է Shafaq News լրատվական հարթակի աղբյուրը։ Անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է առնվազն երկու հրթիռ, դրանց տեսակն անհայտ է։ Անվտանգության ուժերը գործողություն են սկսել՝ պարզելու այն շրջանը, որտեղից արձակվել են հրթիռները։  «Սպուտնիկ» գործակալության միջազգային ծառայության հետ զրույցում ...

Կարդալ ավելին »

Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով կա 100 զոհ, 150 վիրավոր

Իրաքի հյուսիսային Նինվե նահանգում հարսանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրդեհն առնվազն 100 մարդու կյանք է խլել, 150 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Հարսանիքի սրահում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 26-ին, տեղի ժամանակով մոտ 22:45-ին։ Առայժմ հայտնի չէ, թե որն է դարձել հրդեհի բռնկման պատճառը, սակայն նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը սկսել է տարածվել հրավառությունից հետո։ Ըստ երկրի առողջապահական ոլորտի պաշտոնյաների՝ ...

Կարդալ ավելին »

Իրաքի հայ համայնքն իշխանություններին կոչ է անում տեղ հատկացնել երկրի խորհրդարանում

Հայերն իրենց զրկված են համարում իրավունքների իրականացման հարցում եւ կոչ են անում Իրաքի իշխանություններին հայերին, ինչպես եւ այլ փոքրամասնությունների, տեղ հատկացնել  խորհրդարանում։ «Հայերը վաղեմի եւ պատմական ներկայություն ունեն [Իրաքում]։ Այն ժամանակվանից, ինչ մենք ապրում ենք այս երկրում, մենք Իրաքը համարում ենք մեր հայրենիքը։ Բանակցություններ են վարվում, որպեսզի հայերը դառնան քրիստոնյաների մի մասը խորհրդարանի քվեների համակարգում»,- «Ռուդավ»-ին ասել է Բաղդադում Հայկական ...

Կարդալ ավելին »
ajax-loader