«Wizz Air» ավիաընկերությունը հայտարարում է նոր ուղղությամբ չվերթերի մեկնարկի մասին՝ Գյումրի-Լառնակա։ Ինչպես հայտնել են ավիաընկերությունից, սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։ Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Շիրակ
Շիրակի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Կարդալ ավելին »Գյումրու օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա
Գյումրու «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այդ մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,-նշել է ՏԿԵ նախարարը։
Կարդալ ավելին »Շիրակի մարզում շահագործման հանձնվեց ևս մեկ մանկապարտեզ
Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայում շահագործման հանձնվեց 490 քմ ընդհանուր մակերեսով «Նռանե» մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 2 փուլով․ գումարի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40-ը՝ համայնքը։ Հիսուն երեխայի համար նախատեսված մանկապարտեզն այժմ ունի 30 սան։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մազպետի աշխատակազմից, 2023-2024 թվականներին 25 մլն դրամի շրջանակներում իրականացվել են շենքի բարեկարգման, գազաֆիկացման աշխատանքները, կառավարությունը ևս 19 մլն 318 հազար ...
Կարդալ ավելին »Շիրակի համայնքապետարաններից մեկի աշխատակիցը խարդախությամբ հափշտակել է շուրջ 50 մլն դրամ
Փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, համայնքապետարանի առաջատար մասնագետ Ս․Հ․-ն օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն փոխանցված նույնականացման քարտը և հաշվապահական ծրագիր մուտք գործելու գաղտնաբառը, ինչպես նաև բյուջեի ֆոնդային մասում ֆինանսական միջոցների առկայության մասին համայնքի ավագանուն և Շիրակի մարզպետարանին նույն տարիների համար կեղծ հաշվետվություններ ներկայացնելով՝ իր և ...
Կարդալ ավելին »Գյումրու 2 բնակիչ զբաղվել են կեղծ 100 դոլարանոցների իրացմամբ, նրանք ձերբակալվել են
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ զբաղվում են կեղծ թղթադրամների իրացմամբ։ Ըստ տեղեկության՝ նրանք հունվարի 22-ին կեղծ 100 դոլարանոց է իրացրել Գյումրիի Խորենացու փողոցի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Բացատրական ...
Կարդալ ավելին »Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները Կումայրիի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացված տեղեկությունները՝ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Գյումրիի Լալայան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 61-ամյա մի տղամարդու։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,72 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և 59 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտնել է, որ ...
Կարդալ ավելին »Վերացվել է Շիրակում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
«Սողոյան թորատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, ք․ Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին »Պապոյանը Շիրակի մարզում ծանոթացել է կրծողների դեմ պայքարի միջոցառումներին
Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Այս մասին փոխանցում են նախարարությունից։ Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և վերջիններիս կողմից դաշտերին հասցված վնասներին, ինչպես նաև կարկուտի հետևանքներին։ Նախարարը ծանոթանալով խնդիրներին՝ նշել է, որ ՀՀ ...
Կարդալ ավելին »Շիրակի Ձիթհանքով գյուղում այրվել է բեռնատար. կա տուժած
-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվում է «ZiL» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1991 թ.): Ըստ աղբյուրի՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ