Tag Archives: զբոսաշրջային

Հայաստանի որոշ մարզերում նախատեսվում է զբոսաշրջային հեռանկարային կլաստերներ ստեղծել

Գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Հայաստանի տարբեր մարզերում զարգացնելու նպատակով Արենին, Դիլիջանը, Դվինը, Գյումրին, Ջերմուկը, Գորիսը և Եղեգիսը նախատեսում է վերածել զբոսաշրջային լուրջ կլաստերների։ Այդ մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր՝ վարկային համաձայնագրի ...

Կարդալ ավելին »

Շրի Լանկան 35 երկրի քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ է տրամադրելու

Շրի Լանկայի կառավարությունը 35 երկրների քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ տրամադրելու հավանություն է տվել, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը, տեղեկացրել է Reuters-ը։ Նշվել է, որ այս քայլը ձեռնարկվել է տուրիզմի խթանման նպատակով։ Զբոսաշրջիկներին կտրամադրվեն 30-օրյա վիզաներ վեցամսյա պիլոտային ծրագրի շրջանակում, որը կսկսվի հոկտեմբերի 1-ից, տեղեկացրել է տրանսպորտի նախարար Բանդուլա Գունավարդանան։ «Կառավարության նպատակը Շրի Լանկան անվիզա ռեժիմի երկրի վերածելն է, ինչպիսին են ...

Կարդալ ավելին »

«ՏաԹևեր» ճոպանուղին մեկնարկում է զբոսաշրջային նոր սեզոն

Աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին պատրաստ է նոր զբոսաշրջային սեզոնին: Այցելուները կարող են վայելել պանորամիկ տեսարանով թռիչքը դեպի Տաթևի վանական համալիր, գնալ քայլարշավների, օգտվել ջիպ տուրերից, այցելել միջնադարյան Ձիթհան և «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսին։ Մինչ ճոպանուղով թռիչքը՝ Հալիձոր կայանի մոտ այցելուների համար բաց է «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսը։ Հյուրերը կկարողանան ծանոթանալ Տաթևի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած ...

Կարդալ ավելին »

Հայաստան զբոսաշրջային այցելերն աճել են 39%-ով

2023 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն Հայաստան, ինչը 39%-ով ավելի է 2022 թվականի համեմատ: Ինչպես հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, 2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Նախնական տվյալներով՝ 2023թ. դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 133 հազար զբոսաշրջիկ, ինչը, ըստ նախարարության, լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականի ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն մասնակցել է IFTM TOP RESA-2023 զբոսաշրջային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 3-5-ը Փարիզում Հայաստանը մասնակցել է IFTM TOP RESA-2023 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այդ մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն: Կոմիտեն 12 ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն՝ ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուրպրոդուկտներին, այդ թվում՝ հայկական մշակույթին և համեղ ուտեստներին, որոնք ներկայացված էին տաղավարում: Մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: «Փարիզից և Լիոնից դեպի ...

Կարդալ ավելին »

Զբոսաշրջության ռեկորդային աճ՝ Դուբայում. այցերը գերազանցել են նախաքովիդյան ցուցանիշերը

2023-ին Դուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը շարունակում է կայուն աճ արձանագրել։ Առաջին կիսամյակում քաղաքն ընդունել է ռեկորդային՝ 8,55 միլիոն այցելուի․ 2019-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 8,36 միլիոն էր։ էմիրությունում նկատվում է զբոսաշրջային հոսքերի աճ՝ տարեկան 20%-ով, ինչը վկայում է Դուբայի՝ որպես աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքներից մեկի կարգավիճակի ամրապնդման մասին, որը համակարգված շարժվում է «Դուբայի տնտեսական ծրագիր 2033»֊ի նպատակների հաջող իրագործմանն ընդառաջ։ Դեպի ...

Կարդալ ավելին »

150 մասնակից՝ տարբեր երկրներից. Երևանը հյուրընկալում է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը

Երևանում սեպտեմբերի 6-8-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որը կազմակերպել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հրավիրած ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ  ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել համավարակից հետո համաշխարհային մակարդակով զբոսաշրջության ոլորտում ներդրումային միտումները, մարտահրավերները։ «Իհարկե, գլոբալ միտումներն են ներկայացվելու, բայց առանձին անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանին։ Սա ...

Կարդալ ավելին »
ajax-loader