Tag Archives: ուսուցիչ

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ⅓-րդն աշխատում է ՀՀ կրթական համակարգում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներ՝ տեղահանված ուսուցիչների ⅓-ը, աշխատում է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում: Այդ մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր, և նրանց աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում, բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50 հազար ...

Կարդալ ավելին »

Փոփոխություններ` ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում․ նախագիծ

 ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում  փոփոխություններ կատարելու նախագիծը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած  կազմակերպությունների կողմից, և բոլոր ուսուցիչները՝ անկախ իրենց հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ն փոփոխություններ է առաջարկում ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրելուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Նախագծի նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման կազմակերպման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների հստակեցումն է, որոնք ենթակա են կարգավորման՝ գործընթացն առավել ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80 ուսուցիչ համապատասխան հարթակի միջոցով արդեն աշխատանք է գտել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանք գտնելու համար դիմելու նպատակով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործարկված համապատասխան  գործարկված հարթակի միջոցով աշխատանք է գտել 81 ուսուցիչ։ Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նշեմ, որ հարթակի գործարկման պահին գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ, այս պահին արդեն ունենք 1341-ը, ինչը նշանակում է, ...

Կարդալ ավելին »

Առցանց հարթակ ԼՂ ուսուցիչների համար՝ աշխատանքի դիմելու նպատակով

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հարթակը գործարկվել է  երեկ երեկոյան։ «Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային ...

Կարդալ ավելին »

Արցախցի ուսուցիչներն արդեն աշխատում են մարզերում

Արցախից տեղահանված 52 600 անձի արդեն ստացել են իրենց 100 հազարական դրամները, սակայն գործընթացը շարունակվում է։ Այդ մասին  այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ 11 238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքում՝ 458, Վայոց ձորում՝ 234, Գեղարքունիքում՝ 535, Արարատում՝ 1597, Կոտայքում՝ ...

Կարդալ ավելին »

Գործադիրը կկրճատի ուսուցիչների աշխատաժամանակը

Կառավարության որոշմամբ վերանայվելու է դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք և այդպիսով աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարևոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա:https://www.youtube.com/embed/e9xL8e1nfXA?si=4yeIaCbSdsAl75Je «Ներկայումս ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ: Բացի այդ, հանրակրթության ...

Կարդալ ավելին »

Դուք պետության վստահելի գործընկերն եք. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ուսուցիչների մասնագիտական տոնը

Հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցիչների համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները ՀՀ-ում աշխատանքի անցնելիս չեն մասնակցի որևէ մրցութային գործընթացի

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցել որևէ մրցութային գործընթացի: Ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար: Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Գիտեք որ ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի ...

Կարդալ ավելին »

Թվային հմտությունների անվճար դասընթաց՝ ուսուցիչների համար

 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «Թվային հմտություններ ուսուցիչների համար» դասընթաց: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը: Դասընթացը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին, տևողությունը 2 ամիս է։ Մասնակցությունն անվճար է, ձևաչափն՝ առցանց: Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն՝ համակարգչային հիմունքներ, տեղեկատվական գրագիտության սկզբունքներ, թվային բովանդակություն ստեղծող գործիքներ (MS Office: Word, Excel, PPT; Google ...

Կարդալ ավելին »
ajax-loader