Tag Archives: զորավարժություն

Հնդկաստանի զինված ուժերը կիրականացնեն լայնածավալ ինտեգրված զորավարժություններ

Հնդկաստանի զինված ուժերը մարտի 12-ին կիրականացնեն բանակի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային Բհարաթ Շակտի ուժերիի լայնածավալ ինտեգրված զորավարժություն։ Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ վկայակոչելով հարավասիական հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Զորավարժությունները հաջողություն կցուցաբերեն հնդկական նախագծման և արտադրության զինատեսակներով զինված ուժերի ինքնաբավության հասնելու կառավարության ծրագրի իրականացման գործում»,- ասել են հրատարակության զրուցակիցները։ Պաշտպանության նախարարությունը ստորագրել է զենքի մատակարարման 153 պայմանագրերից 150-ը: ...

Կարդալ ավելին »

Nordic Response 2024 զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20 հազար զինծառայող

ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած Շվեդիան և Ֆինլանդիան մասնակցում են Nordic Response 2024 զորավարժություններին։ Nordic Response 2024-ը ՆԱՏՕ-ի Steadfast Defender ընդգրկուն զորավարժությունների մի մասն է: Այդ մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Շվեդիան փաստացի ՆԱՏՕ-ի անդամ դարձավ այն ​​բանից հետո, երբ Հունգարիան վավերացրեց նրա անդամակցության հայտը: Դաշինքին միանալու ակտի պաշտոնական ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։ Nordic Response զորավարժությունները Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հյուսիսային ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն

Միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Ինչպես տեղեկացրին ՊՆ-ից, զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի ...

Կարդալ ավելին »

Բելառուսում մեկնարկում են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները

Բելառուսում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական ուժերի «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:Սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը երկրում տեղի կունենան հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։ Դրանց ընթացքում «Փոխգործակցություն» արագ արձագանքման հավաքական ուժերը կմշակեն անվտանգության համակարգի միջոցների կիրառումը ՀԱՊԿ-ի Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրադրության կարգավորման համար։ Հետախուզական ստորաբաժանումները գործի կդրվեն «Որոնում» հատուկ զորավարժություններում, «Էշելոն» վարժանքների ընթացքում կմշակեն նյութատեխնիկական ապահովման ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ «Մարտական ​​եղբայրություն–2023» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-6-ը՝ Բելառուսում

«Մարտական ​​եղբայրություն -2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսի տարածքում։ Դրանց մասնակցող զորակազմերը կսկսեն հանրապետությունում վերաբազավորվել օգոստոսի 25-ից։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մարտական ​​եղբայրություն–2023» զորավարժությունների ընդհանուր մտահղացմամբ նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ, որոնք միավորում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի տարբեր բաղադրիչների նախապատրաստումը», – ասված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, ...

Կարդալ ավելին »
ajax-loader