Tag Archives: ԼՂ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար դիտարկվում է սննդի քարտերի թողարկման հարցը. թոշակառուները կվճարվեն ՀՀ համակարգին համապատասխան

ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց համար կառավարությունը դիտարկում է սննդի քարտերի թողարկման հարցը: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բացի օթևանի տրամադրման ծրագրից՝ կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը: Մեր տրամադրած օթևաններում կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 68386-ի

 Ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ի հավելումն տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Կարդալ ավելին »

ԼՂ հիվանդանոցներից ՀՀ են տեղափոխվել Բաքվի ագրեսիայից և Ստեփանակերտի պայթյունից տուժած բոլոր պացիենտները. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի բժշկական կազմակերպություններ ցամաքային և օդային ճանապարհով տեղափոխվել է 349 վիրավոր, օդային ճանապարհով՝ 112-ը։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ...

Կարդալ ավելին »

Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ

Հակարիի կամուրջը ժամը 15:00-ի դրությամբ հատել է Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված  50 հազար 243 հայ: Այդ մասին հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան՝ հավելելով, որ պետությունը հոգացել է  5700 անձի կեցության խնդիրները: «Մյուս մեր հայրենակիցները հրաժարվել են առաջնային օգնությունից և մեկնել են իրենց կեցության վայրեր: Հաջորդիվ արդեն հաշվառման և կարիքների գնահատման գործընթացից հետո շարունակական ...

Կարդալ ավելին »

Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է

մ, սեպտեմբերի 25-ին ուժեղ պայթյունից տուժածներից 86 անձ սեպտեմբերի 27-ի դրությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում. նրանցից ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:  «Բոլորը նույնականացված են: Մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, ունենք նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են, սակայն բոլորը ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հրապարակել է ԼՂ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով իր կորուստների թիվը

Ադրբեջանական կողմը հայտնել է Լեռնային Ղարաբաղում իր իսկ կողմից սանձազերծված ագրեսիայի ժամանակ իր ունեցած կորուստների մասին: «Սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական կողմից մահացել է 192 զինծառայող (180-ը եղել են Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ, իսկ 12-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ), ևս 511-ը` վիրավորվել»,- հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մեջբերելով այդ երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:

Կարդալ ավելին »

Չեխական կազմակերպությունը ՀՀ-ում հումանիտար օգնություն է տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

«Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության թիմը Հայաստանում  հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց՝ հատկացնելով սնունդ, ապահովելով շարժունակության միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար և անվտանգ տարածքներ՝ երեխաների համար։ Այդ մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքում տարածված հաղորդագրությունից։ «Իրավիճակը ծայրահեղ ծանր է, սահմանին ավելանում է մարդկանց թիվը: Կան տարեցներ, և փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ: Շատերն իրենց հետ վերցրել են միայն տարրական իրեր և ...

Կարդալ ավելին »

Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը կժամանեն Երևան՝ բուժելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգեմի համալսարանի Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ գործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները: Ըստ աղբյուրի՝ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունից հաստատված մահերի թիվը հասել է 68-ի

Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ):  Այդ մասին հայտնում է տեղեկատվական կենտրոնը։  Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ, 3 253-ն ապահովվել է կացարանով

Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Ըստ աղբյուրի՝ բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:  Նշվում է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader