Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ «ԼՂ-ում հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին:
Կարդալ ավելին »Tag Archives: ԼՂ
ՊՆ-ն պաշտոնապես հերքում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա լինելու մասին Ադրբեջանի կեղծ պնդումը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: «ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- հաղորդագրության մեջ նշել է ՊՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում բազմիցս շահարկում է իր այդ կեղծ թեզը։
Կարդալ ավելին »Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել ԼՂ դեմ. հրետակոծվում են մայրաքաղաքը, քաղաքներն ու գյուղերը
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից: Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը։ Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես ...
Կարդալ ավելին »ԼՂ շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ։
Կարդալ ավելին »Ադրբեջաննը զորք է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստանի սահմանի երկայնքով․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում էականորեն սրվել է։ Փաշինյանն այդ մասին ասաց կառավարության նիստի ժամանակ։ «Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը ...
Կարդալ ավելին »Աննա Հակոբյանն Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։ Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։ Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակությունները այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ...
Կարդալ ավելին »ԼՂ հումանիտար ճգնաժամում մեր հայրենակիցները զրկված են լիարժեք կրթական իրավունքից․ Ժաննա Անդրեասյան
Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ «Սիրելի՛ սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով: ...
Կարդալ ավելին »ԼՂ-ում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։
Կարդալ ավելին »Պետք է առաջ մղենք ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում շարունակել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը։ Այդ մասին նա հայտարարեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները։ «Այդ որոշումներով Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում շեշտել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ...
Կարդալ ավելին »