Tag Archives: ԼՂ

Փարիզի քաղաքապետը կժամանի Հայաստան՝ ուղեկցելու ԼՂ առաքվող օգնության շարասյունը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ այս պահին Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում նաև Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյունը։   Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը և այլ երկրներ բախվում են աճող ճնշման՝ անելու ավելին՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը․ Axios-ի անդրադարձը

ԱՄՆ-ը և այլ երկրներ բախվում են աճող ճնշման՝ անելու ավելին՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շրջափակումը, որտեղ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի՝ վերջերս հրապարակված եզրակացության համաձայն, էթնիկ հայերը ցեղասպանություն են բախվում: Օկամպոն այժմ հրատապ պահանջներ է ներկայացնում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԱՄՆ-ին, որ միջամտեն: Որպես Ցեղասպանության մասին կոնվենցիայի ստորագրող՝ ԱՄՆ-ը պարտավոր է գործել, ասել է Օկամպոն Axios-ին։ Սա կոչ ...

Կարդալ ավելին »

Վարչապետն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի նիստի արդյունքները

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց հետևյալ արդյունքները․ «Առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ՄԱԿ անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ ...

Կարդալ ավելին »

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի Յան Բորգի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում։ «Քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ օգտագործումը»,- նշել է Միրզոյանը։

Կարդալ ավելին »

Forbes. միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, երբ ԼՂ-ում մարդիկ սովամահ են լինում

Իրավապաշտպան Էվելինա Օչաբը, որի գործունության հիմնական ուղղություններից է աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները,  Forbes-ում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Հոդվածում իրավապաշտպանը մեջբերել է ՄԱԿ-ի փորձագետների՝ օգոստոսի 7-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով բնակչությունը բախվել է ...

Կարդալ ավելին »

ԼՂ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարներն ունեն սառեցման համակարգեր, պիտանիության խնդիր չկա. Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են համապատասխան սառեցման համակարգերով, որոնք թույլ են տալիս պիտանելիության հետ կապված խնդիրները լուծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ընդգծելով, որ, հաշվի առնելով այն օրհասական իրավիճակը, որը այս պահին տիրում  է Լեռնային Ղարաբաղում, իրենք  բոլոր ջանքերը շարունակում են ներդնել ժամ առաջ այս ուղեբեռը ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը սովամահության է մատնել ԼՂ բնակչությանը և խոսում է ինտեգրացիայի մասին․ Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր, ուր կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները, ներկայացրեց իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվող հումանիտար ճգնաժամն ու այդ ամենին Ադրբեջանի ոչ ադեկվատ արձագանքը: Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց դիվանագետներին, որ եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին, ապա անձամբ ցույց տվեց, թե որ հատվածում է գտնվում Հակարիի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու հարցով նաև Ադրբեջանին է դիմել

Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում․ ՌԴ խաղաղապահ զորակազմից և ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու մասով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: «Մենք գրեթե 20 ժամ է, ինչ գտնվում ենք այստեղ՝ Կոռնիձոր գյուղում։ ...

Կարդալ ավելին »

Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը. Փաշինյան

Շրջափակված Լեռնային Ղարաբաղ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին առկա մտավախությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում: Վարչապետը հիշեցրեց՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել ԼՂ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը ...

Կարդալ ավելին »
ajax-loader