Tag Archives: Լիբիա

Քլիվլենդի թանգարանը Լիբիային կվերադարձնի 2-րդ համաշխարհայինում կորսված 2000 տարվա արձանիկը

Քայլող մորուքավոր տղամարդու արձանիկը պատրաստվել է սև բազալտից ավելի քան 2000 տարի առաջ Պտղոմեոսյան արքայատոհմի օրոք։ Ըստ ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդի արվեստի թանգարանի տվյալների, այժմ այն վերջապես կվերադարձվի Լիբիային, որտեղից առևանգվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական օկուպացիայի ժամանակ։ Թանգարանը, որը պահում է նմուշը 1991 թվականից, չորեքշաբթի հայտարարել է վերադարձի մասին: «Հիմնվելով հնությունների վարչության ներկայացրած տեղեկատվության և նոր հետազոտությունների վրա՝ ...

Կարդալ ավելին »

Թունիսը՝ լուսանկարներում․ երբ տեսնելն ավելին է, քան լսելը

Թունիսը հյուսիսաֆրիկյան պետություն է՝ Ալժիրի և Լիբիայի հարևանությամբ, 163, 6 հզ կմ² տարածքով, որի ափերը ողողում է Միջերկրական ծովը, և մաս է կազմում Սահարայի անապատին։ Աֆրիկա մայրացամաքի այդ հատվածի համար ոչ այնքան մեծ այս երկիրն աներևակայելի գեղեցկություն և բազմազանություն ունի, համեմատաբար մատչելի ու գերադասելի ուղղություն է Հայաստանից հանգստի մեկնողների համար։ Ներկայացնում ենք «Անռիվա» տուրօպերատորի հետ անցկացրած մեդիատուրը՝ ֆոտոշարքով․ ինչպես ասում ...

Կարդալ ավելին »

Լիբիայի արևելքում ավազե փոթորկի պատճառով հանգստայան օրեր են հայտարարվել, չեղարկվել են թռիչքները

Լիբիայի արևելյան Բենղազի քաղաքի Բենինի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները տարածաշրջանում ավազե փոթորկի պատճառով։ Այս մասին հայտնում է Akhbar Libiya 24 տեղեկատվական պորտալը։ Հաղորդվում է, որ թռիչքները չեղարկվել են տեսանելիության բացակայության և եղանակային վատ պայմանների պատճառով։ Բացի այդ, պորտալը հայտնում է, որ խորհրդարանի կողմից նշանակված կառավարությունը ապրիլի 22-ը և 23-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել Լիբիայի արևելքում։ Ներքին գործերի նախարարությունը ...

Կարդալ ավելին »

Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետը

Լիբիայի Ազգային միասնության կառավարության ներքին գործերի նախարարությունը կարգադրել է ժամանակավորապես փակել Թունիսի հետ սահմանին գտնվող Ռաս Ջադիր սահմանային անցակետի աշխատանքն այնտեղ տեղի ունեցած բախումներից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 18-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Ռաս Ջադիր անցակետում, որը գտնվում է Լիբիայի և Թունիսի միջև կարևոր առևտրային ճանապարհի վրա (Տրիպոլիից ...

Կարդալ ավելին »

Լիբիայում ջրհեղեղն ավելի քան 5300 մարդու կյանք է խլել

Լիբիայի Դերնա նավահանգստային քաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը կարող է գերազանցել 5,300-ը, նման տվյալներ է ներկայացրել Բենղազիի կողմից վերահսկվող Լիբիայի արևելյան շրջանների Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, գրում է Euronews-ը։ «Դանիել» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները լցրել են չոր սեզոնային գետերի հուները: Երկու ամբարտակներ ճեղքվել են, կամուրջներ են ավերվել, հեղեղը 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի ամբողջ թաղամասեր է տարել, շատ բնակիչների ծովն է ...

Կարդալ ավելին »

Լիբիայում 2,5 տոննա ուրան է «կորել». ՄԱԳԱՏԷ

Լիբիայի տարածքում գտնվող օբյեկտներից մեկում պահվող մոտ 2,5 տոննա բնական ուրան անհետացել է: Նման հայտարարություն է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)՝ անվտանգության և զենքի տարածման վերաբերյալ մտահոգությունների տեղիք տալով: Այս մասիn տեղեկաcնում է Associated Press գործակալությwuնը: Լրատվամիջոցը շեշտում է, որ բնական ուրանը չի կարող ուղղակիորեն օգտագործվել էներգիայի արտադրության համար կամ ծառայել որպես վառելիք ռումբի համար, քանի որ հարստացման գործընթացի ...

Կարդալ ավելին »
ajax-loader