Tag Archives: հրուշակեղեն

Հայաստանը Ռուսաստանից հրուշակեղեն ներմուծողների խոշորագույն տասնյակում է

2025 թվականի առաջին 7 ամիսներին Ռուսաստանը մոտ 36 հազար տոննա շաքարային հրուշակեղեն է արտահանել՝ ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ, հաղորդում է Ագրոէքսպորտը։ 2025 թվականին արժեքային արտահայտությամբ խոշորագույն ներմուծողը Ղազախստանն է, որին բաժին է ընկնում արտահանման 26%-ը։ Խոշորագույն ներմուծողների տասնյակում է հայտնվել նաև Հայաստանը։ Շաքարային հրուշակեղենը ներառում է մարմելադ, ծամովի կոնֆետներ, մաստակներ և նմանատիպ այլ ապրանքներ:

Կարդալ ավելին »

Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մինասյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել արտադրամասի  պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մակերևույթներին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, – արտադրամասն ապահովված չի եղել ...

Կարդալ ավելին »

Հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեռնարկած երկարատև բանակցությունների արդյունքում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում: Ինչպես հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, դա նշանակում է, որ այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք (սննդամթերք, որը պարունակում է ինչպես բուսական ծագման, այնպես ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հրուշակեղենի գործարան է կառուցվում․ կստեղծվի մինչև 1500 աշխատատեղ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։ Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում ...

Կարդալ ավելին »
ajax-loader