Tag Archives: դպրոցական

ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պատվիրակության այցը Բրազիլիա՝ դպրոցական սննդի  կազմակերպման փորձի ուսումնասիրության նպատակով

ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի,  «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» ...

Կարդալ ավելին »

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստի ընթացքում հաստատել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունները: «Որպես առանձին թիրախ՝ ռազմավարությունում ...

Կարդալ ավելին »

Teghout Mining-ը հյուրընկալել է Շնողի դպրոցականներին

Teghout Mining-ն ապրիլի 3-ին հյուրընկալել էր Շնողի Հ. Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի 7֊րդ դասարանցիներին՝ դպրոցի տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Հանքարդյունաբերության թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում աշակերտները գործնականում ծանոթացել են բաց հանքավայրի շահագործմանը, հանքաքարի արդյունահանման և խտանյութի ստացման արտադրական ամբողջ պրոցեսին:

Կարդալ ավելին »

Պետությունը 97 մլն դրամ հատկացրեց արցախցի դպրոցականների դասագրքերի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 97 մլն դրամ հատկացնել՝ ամբողջությամբ փոխհատուցելու ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ը դպրոցներից հավաքագրել և նախարարություն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված 2023-2024 ուսումնական տարում սովորողների դասագրքերի ներդրումային գումարների  վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի հավաքագրվել է 10 360 սովորող, ...

Կարդալ ավելին »

Արցախցի ուսուցիչներն արդեն աշխատում են մարզերում

Արցախից տեղահանված 52 600 անձի արդեն ստացել են իրենց 100 հազարական դրամները, սակայն գործընթացը շարունակվում է։ Այդ մասին  այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ 11 238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքում՝ 458, Վայոց ձորում՝ 234, Գեղարքունիքում՝ 535, Արարատում՝ 1597, Կոտայքում՝ ...

Կարդալ ավելին »

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

 ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ աղբյուրի՝ 2023-2024 ուստարվա պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում՝ 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել դպրոցականներին որոշ դասագրքեր չտրամադրելու առնչությամբ

Մամուլում շրջանառվող տեղեկությունների և քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների համաձայն՝ 2023-2024թթ. ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել, ինչի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այն քաղաքացիներից ստացել է նաև դիմում-բողոքներ այն մասին, որ նրանց առաջարկվել է որոշ ուսումնական դասագրքեր պատճենահանել կամ ձեռք բերել գրախանութներից, իսկ մարզային բնակավայրերում խնդիրն առավել մտահոգիչ է՝ պայմանավորված պատճենահանման, ինչպես ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանի բոլոր ըմբիշները մեդալներ են նվաճել

Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանի ազատ ոճային բոլոր ըմբիշները մեդալներ են նվաճել: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը՝ արծաթե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Ավետիք Թութխալյանը, 62 կգ քաշային Մաքսիմ Մկոյանը, իսկ 44 կգ քաշային Նարեկ Հակոբքյոխվյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշներ Մարատ Աճեմյանը (44 կգ) և Արամ Սարգսյանը (62 կգ) անցկացրել են 4-ական ...

Կարդալ ավելին »

Փոփոխություն՝ մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային փոխհատուցման կարգում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժների համար առաջարկվում են մի շարք բարելավումներ: Մանկավարժներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչներին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader