Tag Archives: Ադրբեջան

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հայտնում է սահմանին 3 զինծառայողի վիրավորվելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։  

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։ Այդ մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։ «Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ»,- ասվում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած՝ ինտենսիվ կրակ է բացում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »

Բնապահպանության գծով Հայաստանը 180 երկրների շարքում 56-րդն է, Ադրբեջանը՝ 104-ը․ «Հրապարակ»

Ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ ռեպորտաժներ են պատրաստել, որոնցում տարածքի բնակիչները բողոքում են հանքի գործունեությունից։ Ըստ նրանց՝ կոմբինատը հին տեխնոլոգիաներով է գործում՝ վտանգավոր արտանետումներով, խաթարում է տարածաշրջանի էկոհամակարգը։ Այդ նպատակով ադրբեջանցիները ռուս լրագրող էին գործուղել Հայաստան, որը հարցազրույցներ էր արել հայ բնապահպանների հետ։ «Հրապարակը» թեմայի առնչությամբ ներկայացրել է բնապահպանների տեսակետը և զրուցել ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Կապանի օդանավակայանից թռիչքներ են լինելու՝ անկախ Ադրբեջանի սադրանքներից. Սյունիքի մարզպետ

Անկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Վերջին 2 չվերթերը հետաձգվել են եղանակային պայմաններից ելնելով: Մինչեւ այդ էլ չվերթեր իրականացվել են անկախ նրանից նրանք սադրում են, թե՝ ոչ, չվերթերը պետք է իրականացվեն եւ կիրականացվեն: Կապանում կա օդանավակայան եւ օդանավը վերջապես թռիչքներ է իրականացնում, սրա վրա մենք պետք է ...

Կարդալ ավելին »

Արցախի նախագահը երաշխավորում է` Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները շուտով Ստեփանակերտում կլինեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երաշխավորում է, որ Ադրբեջանի կողմից առևանգված երեք երիտասարդները շուտով կլինեն Ստեփանակերտում։ Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովում հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած քննարկումից հետո՝ դիմելով ԱԺ-ի դիմած ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցներին։ «Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ։ Ես առաջին հերթին կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ, և ստանամ հստակ օր, որ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են երեք հայ երիտասարդի ձերբակալելու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց սպառնում է 10-օրյա կալանք։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված հայ երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ դեռևս  2021 թվականին հետախուզում է հայտարարվել, իբր, ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։ Արցախի տեղեկատվական շտաբը ներկայումս հայտնել է միայն 2001 թվականին ծնված ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը ևս մեկ ուսանողի հարցաքննում է Լաչինի միջանցքի անցակետում. Տիգրան Պետրոսյան

Ադրբեջանական կողմը  Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողներից մեկին, մեկ այլ ուսանողի հարցաքննում են։ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ «Մոտ մեկ ժամ առաջ անցակետից 22-ամյա ուսանողի են ադրբեջանցիները ռուսներից տարել։ Եվ այս պահին մեկին տարել են, մյուսին հարցաքննում են»,- ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող ուսանողի

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունը: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, մեկնում էր Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով: «Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական ...

Կարդալ ավելին »
ajax-loader