Tag Archives: Ադրբեջան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածածն այս անգամ ևս ապատեղեկատվություն է. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, այս անգամ նշելով, թե իբր ՀՀ ԶՈւ-ի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի և Մարտունու շրջաններում կիրառել է հրաձգային զենք

Ադրբեջանական զինուժը օգոստոսի 22- ին ժամը 06:00- 07։00-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։Այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանի կրակոցից զինծառայող է զոհվել

այաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի զոհվելու մասին։ Պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել են Խնածախում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանի հաղորդագրությունը եւ տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք է․ ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու  միջոցառումների շրջանակում, շարունակում է հետեւողականորեն, իրականության հետ որեւէ աղերս չունեցող տեսանյութ եւ հաղորդագրություններ տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր  այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետեւակային եւ հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը օգոստոսի 18- ին ժամը 09:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից; «Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- ասված է հաղորդագրության մեջ: Օգոստոսի 17- ին ադրբեջանական զինուժը ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը խափանել է Արցախի կայուն կապը համացանցի հետ

Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այդ մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Երեկ երեկոյան Արցախի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ: ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ ...

Կարդալ ավելին »
ajax-loader