Tag Archives: զինվոր

Մարտական դիրքերում հրազենային վիրավորման հետևանքով զինծառայող է կյանքից զրկվել

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին »

Զինվորներին կարգելվի բջջային հեռախոս գործածել ծառայության վայրում

ԱԺ այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանը ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Նա, մասնավորապես, ասել է․ «Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաեւ ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված դեպքերի: ...

Կարդալ ավելին »

ՊՆ հայտնել է ապրիլի 11-ին զոհված զինծառայողների անունները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Հայաստանի սահմանին այս պահին կուտակումներ չկան․ Պապիկյան

Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին իշխանությունները մշտապես հայտարարել են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,-ասաց ...

Կարդալ ավելին »
ajax-loader