Tag Archives: ՍԱՏՄ

8000 դոլարի և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառելու դիմաց թույլատրվել է կենդանիների ապօրինի արտահանումը. գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Կոմիտեից հայտնում են, որ ...

Կարդալ ավելին »

Ժամանակավորապես արգելվել է Գերմանիայից դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2025թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Արգելանքը ...

Կարդալ ավելին »

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել՝ ՀՀ-ից ներկրված ելակի մեջ վտանգավոր պեստիցիդ հայտնաբերվելու մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ՌԴ ներկրված ելակի մեջ վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդների հայտնաբերման վերաբերյալ: Այս մասին հայտնեիցն ՍԱՏՄ-ից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ըստ Mash-ի, Հայաստանից ներկրված ելակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդը, որը քայքայում է էնդոկրին համակարգը եւ արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։ Հատապտուղները պետք է վաճառվեին մայրաքաղաքում, ինչպես ...

Կարդալ ավելին »

ԵՄ մեղր կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ

Մեղր և մարդու կողմից սպառման համար նախատեսված այլ մեղվամթերք (մեղրամոմ, արքայական ժելե, պրոպոլիս կամ ծաղկափոշի և այլն) արտադրող և Եվրոպական միություն արտահանող կամ այդպիսի նպատակ ունեցող տնտեսվարողներին ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական միություն: «Մասնավորապես՝ ԵՄ մեղր արտահանող ընկերությունները պետք է հավանություն ստանան արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից (Հայաստանում՝ ՀՀ ...

Կարդալ ավելին »

Վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումը պարտադիր է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտագության տեսչական մարմինը, իրականացվող պետական վերահսկողության շրջանակում, սննդի շղթայի օբյեկտներում վերահսկողություն է իրականացնում նաև Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎՎՀԿԿ) (Hazard Analysis and Critical Control Points – НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի նկատմամբ (սահմանված է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության 021/2011 տեխնիկական կանոնակարգով): Այդ մասին տեղեկանում ենք Տեսչական մարմնից: Ինչպես վկայում են ՍԱՏՄ վերահսկողության արդյունքները, առավել ...

Կարդալ ավելին »

Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)` «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ, «Կոզինախ ...

Կարդալ ավելին »

ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները

Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Այս պահին հայտնի են «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ, «Աշտարակ ձու» ՍՊ, Վլադ ...

Կարդալ ավելին »

ՌԴ մեղադրանքն անհիմն է, «Ջերմուկի» մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ: Այդ մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակվել։ «Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում ...

Կարդալ ավելին »

Արտադրական գործունեության կասեցումներն ավելի շատ են եղել, քան 2022-ին. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ 2023 թվականին, ի տարբերություն 2022 թվականի, ավելի շատ են եղել արտադրական գործունեության կասեցումները, և դրանց մի մասն արդեն վերաբացվել է։ Ըստ այդմ՝ 2022-ին կասեցվել է 78 արտադրական գործունեություն, որից 57-ը վերաբացվել են, իսկ 2023-ին կասեցվել է 104 արտադրական գործունեություն, որից 71-ը վերաբացվել են:

Կարդալ ավելին »

Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել թռչնամիս. ՍԱՏՄ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել Բրազիլիայից թռչնամիս՝ 48 792 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով։ Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից

Կարդալ ավելին »
ajax-loader