Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է, ինչ մարվել է, սակայն քաղաքապետարանը որոշել է շարունակել աղբավայրի տարածքում ամենօրյա աշխատանքը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով՝ աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է շաբաթ օրը` մայիսի 27–ին, կեսօրից հետո։ Սակայն որոշվել է շարունակել տարածքի մշակման աշխատանքները՝ ամռանը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Որոշվել ենք աղբավայրում ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանի և Մոսկվայի պետական համալսարանների միջև կստորագրվի գործակցության հուշագիր
Երևանի և Մոսկվայի պետական համալսարանների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշել է, որ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել ՌԴ այցելության շրջանակում Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ հանդիպման ժամանակ։ «Քննարկելով համագործակցության ոլորտներն ու ուղղությունները, կարևորելով երկու համալսարանների ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերը, համատեղ կրթական ...
Կարդալ ավելին »Երևանում պարեկները ծառայության են դուրս գալիս նոր տեխնիկայով (տեսանյութ)
Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով։ Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։ Դրան զուգահեռ ...
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի «Կապի եվրոպական գագաթնաժողով 2023»֊ը
Կապի եվրոպական գագաթնաժողովը, «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո, տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝ Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ...
Կարդալ ավելին »Բաց ֆինանսների թեմայով համաժողով՝ Երևանում
Երևանում մայիսի 23-ին տեղի կունենա «Empowering the future of finance and open banking» համաժողովը, հայտնում են Կենտրոնական բանկից: Համաժողովի բացմանը ելույթով հանդես կգա ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Համաժողովի կմասնակցեն բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական եւ ներդրումային ընկերությունների, ՀՀ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ՀՀ-ում թվային օրակարգի գծով աշխատանքների իրականացման համար պատասխանատու գործակալության ներկայացուցիչներ: Համաժողովը կբացվի ժամը ...
Կարդալ ավելին »Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս 4-ը հասել է Երևան
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը՝ նշելով, որ դիտարկվում է նոր ներկրված շարժակազմով սպասարկել հ. 10 երթուղին: Հաշվի առնելով, որ նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի, երթուղում կկատարվի փոփոխություն. մետրոյի «Բարեկամություն» կայարանից 10-րդ երթուղին ուղերթը կշարունակի ...
Կարդալ ավելին »Երևանում կտեղադրվեն օդի աղտոտվածությունը չափող սարքեր
Հաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից: «Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա 2 զոհ
Մայիսի 21-ին, ժամը 18։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Լ․ Ջ․, ծնված 1980 թ․) ...
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշերը» կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով. մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մայիսի ...
Կարդալ ավելին »Հուսանք՝ բանակցությունները խաղաղության պայմանագրի ստորագրման կհանգեցնեն․ ՀԱՊԿ-ը՝ Երևանի և Բաքվի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է «Բելտա» գործակալությունը։ Իմանգալի Տասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասիիրավիճակի կայունացման շուրջ կանոնավոր բանակցություններ են ընթանում, վերջերս Եվրոպայում հերթական փուլն է տեղի ունեցել: «Նշվել է, որ և Ադրբեջանը և Հայաստանը գործնականում ճանաչում են միմյանց սահմանները ...
Կարդալ ավելին »