Tag Archives: Երևան

Երևանում անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով փառատոնը

Երևանում սեպտեմբերի 22-24-ն անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով մանկապատանեկան փառատոնը։ Նախագիծն իրականացնում է գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Փառատոնի գործընկերներն էին RBB München Iguanas e.V., Upsala Zirkus, «Ունիսոն» ՀԿ-ն և «Անտարես» մեդիա հոլդինգը։ Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Գերմանիայի Մյունխեն և Ցայտց քաղաքներում։ Փառատոնի մեկնարկը տրվել է Գյոթե կենտրոնում կազմակերպված հանդիպմամբ: Ցուցադրվել են տեսանյութեր և ռեպորտաժներ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Երևան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: 16 վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է:

Կարդալ ավելին »

Ավազակություն՝ Երևանում. հափշտակվել է 5900 դոլար, ատրճանակ, բջջային 3 հեռախոս և անձնագիր

 Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում խմբի կողմից բռնությամբ հափշտակվել է 5900 ԱՄՆ դոլար, ատրճանակ, բջջային 3 հեռախոս և անձնագիր: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «2023 թ. սեպտեմբերի 22-ին Ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձիք՝  թվով 3 հոգի, իրեն անսպասելի բռնության են ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով դեմքին ու մարմնի տարբեր ...

Կարդալ ավելին »

Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել հնդիկների մասնակցությամբ

Երեւանում, սեպտեմբերի 19-ին հնդիկների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը և գույքի վնասման դեպքն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 01։45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Շարմա Ա․-ից, ով հայտնել է, որ Հասրաթյան փողոցի 29/8 հասցեում հնդիկ քաղաքացիները «իրար սպանում են» և կարիք կա շտպօգնության բժիշկների։ Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն ...

Կարդալ ավելին »

Երևանի բոլոր 10 ընտրական հանձնաժողովում տեղի կունենա վերահաշվարկի վիճակահանություն. ԿԸՀ

Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, տեղի կունենա պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանդրադառնան վերահաշվարկի դիմումներին։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն՝ բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վերահաշվարկի ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի Գիտության և կրթության ցուցահանդես

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 12-13-ը կգործի «Գիտության և կրթության ցուցահանդես», որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպություններն ու բուհերը: Ցուցահանդեսը կգործի գիտությունների ազգային ակադեմիայի հարակից բացօթյա տարածքում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետին կընտրի նոր ավագանին․ օրենքի կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, որոնցից որևէ մեկը քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին չի կարողացել հավաքել։ Ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) հավաքել է 75 հազար 463 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 32․57 տոկոսը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն ...

Կարդալ ավելին »

ՔԿ-ն նախաձեռնել է Երևանի ավագանու ընտրության հետ կապված 8 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20․00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ...

Կարդալ ավելին »

Քաղաքական ուժերի ծախսած գումարը Երևանի ավագանու ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսին թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: Ըստ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 91 միլիոն ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու ընտրությանն անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ։ Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից․ «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն-1.12% «Հաղթանակ» ...

Կարդալ ավելին »
ajax-loader