Երևանում տեղադրվելիք Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ «Արձանի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվում է հուլիսի 18-ին, ժամը 11։00-ին։ Վերջին քննարկումը քանդակագործի և մեր այլ գործընկերների հետ ունեցել ենք հուլիսի 4-ին, քննարկել ենք բոլոր ընթացիկ հարցերը։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, հասկացել ենք, թե ինչպես ենք շարժվում առաջ։ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում hուլիսի 8-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ հանրությանը խնդրելով չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին առավոտյան ժամը 05:00–10:00-ն Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այդ մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:
Կարդալ ավելին »Երևանն ինձ ցնցեց. Զեմֆիրան տպավորված է հեռացել Հայաստանից
Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, այնքան տպավորված է թե՛ համերգից, թե՛ երկրից, որ օրեր անց այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես ...
Կարդալ ավելին »Երևանում 42-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
Հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Խ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կորի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 8-ամյա Սերգեյ Գ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել։ Երեխան հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել։ Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ...
Կարդալ ավելին »Երևանում երթևեկության փոփոխությունների նպատակը հանրային տրանսպորտին առավելություն տալն է. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանում իրականացվող երթևեկության փոփոխություններին, որոնք վարորդների մոտ դժգոհությունների առիթ են տվել։ Տիգրան Ավինյանը թեմային անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ «Ամառային սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխության տեսանկյունից, որովհետև փողոցներում բեռնվածությունը շատ մեծ չէ։ Այս փոփոխությունների հիմնական նպատակը հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին արտոնություն տալն է։ Եվ, այո, երբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի ավտոբուսներն ...
Կարդալ ավելին »Երևանում տղամարդը ատրճանակով մի քանի անգամ հարվածել է հարևանուհու գլխին․ վերջինս հոսպիտալացվել է
Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մանանդյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին զենքով հարվածել է հարևանի գլխին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ...
Կարդալ ավելին »Դատախազության հայցերից մեկով վերականգնվել է Երևան համայնքին պատճառված 80 հազար ԱՄՆ դոլարի վնասը
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն ...
Կարդալ ավելին »Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ
Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում հուլիսի 4-ին ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։
Կարդալ ավելին »Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող ...
Կարդալ ավելին »