Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հարազատներին: Ավինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահեցնելով, որ համայնքը լինելու է այս պայթյունից տուժած ընտանիքների կողքին:«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:Խորին ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանում նախատեսվող համայնքային ոստիկանությունը նոր լիազորություններ կունենա
Երևանի համայնքային ոստիկանության ստեղծման վերաբերյալ նախագծով առաջարկվում է այդ ծառայության համար սահմանել մի շարք նոր լիազորություններ, որոնց իրականացման արդյունքում համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կիրականացվի։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։ «Մասնավորապես՝ մեր կողմից առաջարկվում է ներդնել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման և հետևանքների ...
Կարդալ ավելին »Մայրաքաղաքում 400 թեքահարթակ կկառուցվի
Երևանում 400 թեքահարթակի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման հայտն արդեն ներկայացվել է։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ հավելելով, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ տեխառաջադրանքում հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։«Նախատեսվում է թեքահարթակների մոտեցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել շոշափելի, դեղին գույնի համապատասխան սալիկներ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող հետիոտների համար»,-մանրամասնել ...
Կարդալ ավելին »Երևանում բազմաբնակարանների և այլ օբյեկտների շինաշխատանքների վերահսկողության արդյունքում ավելի քան 70 արձանագրություն է կազմվել
Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի և այլ օբյեկտների շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունքում կազմվել է 73 արձանագրություն։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Խոջայանը՝ ներկայացնելով մայրաքաղաքի տարածքում ապօրինի շինությունների, մանսարդների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ անցած շաբաթվա ընթացքում ձեռնարկված աշխատանքները։ «Արձանագրություններից 44-ը կազմվել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, 29-ը՝ ...
Կարդալ ավելին »Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. փլուզվել է 2 տուն
Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. նախնական տվյալներով 2 տուն է փլուզվել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:Նա նշեց, որ 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:Նախնական տվյալներով` փլուզվել է 2 տուն, ըստ ականատեսների` փլատակներում կա 2 քաղաքացի: Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Կարդալ ավելին »Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցն է։ Արտահերթ նիստում ավագանին կքննարկի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի, «Մայր Հայաստան» խմբակցության Գևորգ Ստեփանյանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները ...
Կարդալ ավելին »Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Փետրվարի 1-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -6-8, վեղը ցերեկը՝ +1+3։
Կարդալ ավելին »Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը
Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:
Կարդալ ավելին »NUMBEO․ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ 7-րդ երկիրն է, իսկ Երևանը՝ 15-րդ քաղաքը․
Ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների՝ Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այդ մասին տեղեկանում ենք միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալում տեղ գտած հրապարակումից: Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաքն ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։ Հատկանշական է, որ Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում ...
Կարդալ ավելին »Թբիլիսիում բնակարանների վաճառքն աճել է (1քմ-ի գները Երևանից էժան են)
2023 թվականին կառուցապատողների կողմից բնակարանների վաճառքն աճել է տարեկան 4,2 տոկոսով, ինչը ընդգծում է Թբիլիսիի անշարժ գույքի շուկայում կայուն պահանջարկը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ Galt & Taggart խորհրդատվական ընկերության՝ Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի շուկայի 2023 թվականի տվյալներն ամփոփող փաստաթղթի՝ 2023 թվականին ավարտված նախագծերից գրեթե բոլոր բնակարաններն արդեն վաճառվել են, իսկ 2026-2028 թվականներին ավարտվող նախագծերում վաճառվել է ընդհանուր բնակարանների գրեթե կեսը։ 2023 թվականին Թբիլիսիում ...
Կարդալ ավելին »