Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։ Փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում ներկայացվում են ինչպես Պենդերեցկու‚ այնպես էլ մեր օրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնը բացվել է Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել տաղանդավոր ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը՝ կատարելով հայկական արմատներով լեգենդար լեհ կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտը‚ այնուհետև ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները փուլ առ փուլ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում շարունակվում է հիմնանորոգման ծրագիրը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կունենա գեղարվեստական լուսավորություն: Նախագիծը դեռևս մշակման փուլում է: Կարդիականացվի նաև Մայր Հայաստան հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը: Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով մետրոպոլիտենում շարժակազմերի մոտենալու մասին քաղաքացիները կիրազեկվեն հետհաշվարկով աշխատող ժամատախտակներով: ...
Կարդալ ավելին »Քաղաքի տեսքը պետք է բացվի. Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ
Պատմամշակութային հուշարձան-շենքերի տեսքը պետք է բացվի: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտաարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա հիշեցրել է, որ 2023-ի ապրիլին Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ: Նախագծով մեծ տեղեկատու դաշտով վահանակներից արդեն իսկ ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան ...
Կարդալ ավելին »Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի
լանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 9-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ռ.Մելիքյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ա.Մանուկյան, Ջիվանի, Միքայելյան, Դուրյան, Իսրայել Օրի, Վանթյան, Մալաթիայի, Կուրղինյան, Մեծարենցի, Հովնաթանի, Ա.Վեգների, Քեսաբցիների փողոցների, Շահումյան 1-16 փողոցների և նրբանցքների, Արարատյան 1, 2 զանգվածների ջրամատակարարումը: Այդ մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Կարդալ ավելին »Երևանում բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու Toyota-ն. տրոլեյբուսի վարորդը եղել է հարբած
Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր ...
Կարդալ ավելին »Երևանում ՊՆ-ին պատկանող եւս մեկ շենք կօտարվի դասական աճուրդով. Մեկնարկային գինը՝ 262 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Այդ նախագծով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթի Շիրակի փողոց 39/3 հասցեում գտնվող 2571.32 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.84536 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ ՊՆ-ի ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. Ուկրաինայի 2 քաղաքացի կալանավորվել է
Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք: Այդ մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում 2024 թվականի մարտի 29-ին ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով ...
Կարդալ ավելին »Դիմակավորված և զինված հարձակում՝ Երևանում. 3-րդ անգամ փորձել են թալանել «ՀայՓոստը»
Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Արտաշիսյան փողոցում՝ Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը, հաղորդում է Shamshyan.com-ը: Նա չի կարողացել իր նպատակին հասնել, դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել: Ոստիկանությունը ...
Կարդալ ավելին »Վթար՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ կա տուժած
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) բախվել է արտաքին ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ
Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.– աղբահանություն,– հասարակական տրանսպորտ,– զբոսաշրջություն,– առողջապահություն,– բնակչությանը մատուցվող ծառայություններ,– կայուն սոցիալական միջավայրի ապահովում,– մասնակցային կառավարում,– կանաչ տնտեսություն,– նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն ...
Կարդալ ավելին »