Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում աղբահանության աշխատանքներն իրականացվել է երկու հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 42, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 37 տեխնիկա։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ մայրաքաղաքի փողոցների մաքրությունը վեցօրյա գրաֆիկով, երկու հերթափոխով իրականացվել են 298 սանմաքրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։ Փողոցների մաքրությունը իրականացվել է 7 «ԿԱՄԱԶ» ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Օրենքի խախտմամբ գրանցվել է սեփականության իրավունք Երևանին պատկանող հողամասի նկատմամբ. Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 5-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն ստորաբաժանման 2 այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքի խախտմամբ գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին ...
Կարդալ ավելին »Երևանում երթևեկության նոր փոփոխություն կկատարվի
Երևանում հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման ևս մեկ փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է, որ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Կարդալ ավելին »Երևանում ձերբակալվել է թմրանյութ իրացնող օտարերկրացի
Նոր Նորքի ոստիկանության բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։ Ոստիկանությունից տեղեկացնում են՝ ձերբակալվածը հայտնել է, որ թմրամիջոցն իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ...
Կարդալ ավելին »Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում հուլիսի 23-ին գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից Հուլիսի 23-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաշչակներ կգործարկվեն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք ...
Կարդալ ավելին »Անշարժ գույքի առուվաճառք. գործարքներ մարզերում և Երևանում
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի մայիսի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,683: 2025թ.-ի մայիսին Երևանում իրականացվել է 1,734 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 37%-ը: Կոտայքում իրականացվել է 900 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 19.2%-ը: Արարատում իրականացվել է 363 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 7.9%-ը: Արմավիրում իրականացվել է 535 առքուվաճառքի գործարք, ...
Կարդալ ավելին »ՀԿ–ները առաջարկներ են ներկայացրել Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Երևանի տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի նախագիծն իր կարևորությամբ անառարկելի է՝ որպես իրավական հիմք, որը կձևավորի մայրաքաղաքի կառավարման ապագա կառուցվածքը։ Մենք՝ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, մանրակրկիտ ուսումնասիրել ենք նախագծի բովանդակությունն ու դրույթները՝ արձանագրելով մի շարք խնդրահարույց կետեր, որոնք կարող են բացասաբար ազդել Երևանի կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության վրա՝ միաժամանակ մեծացնելով անձնական հայեցողության և կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը։ Նախագծի վերլուծության ...
Կարդալ ավելին »Երևանի մի շարք խաչմերուկներում լուսացույցեր կգործարկվեն
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով այսօրվանից՝ հուլիսի 17-ից, Աբովյան-Պուշկինի փողոցների, Խուդյակովի- Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Կարդալ ավելին »Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկրար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները ...
Կարդալ ավելին »Երևանում երթևեկության փոփոխություն է իրականացվել
Հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը երթևեկության կազմակերպման փոփոխություններ է իրականացրել: Քաղաքապետարանից հայտնում են, որ Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ: Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ:
Կարդալ ավելին »