Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։ Այդ մասին նշված է Նոր Նորք վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 515 հազար 225 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 515 հազար 225 ուղևոր: «Գիծ է դուրս բերվել 2883 շարժակազմ, որից 455-ը երեք վագոնանի, 1432-ը երկու վագոնանի և 996-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 526 հազար 609 ուղևոր։ Կատարողականը 97,8 %»,- հայտնում են մետրոպոլիտենից։
Կարդալ ավելին »Հունիսի 2-5-ը կանցկացվի «Երևան բալետ ֆեստը»
Չորս օր մայրաքաղաքը կգունավորվի դասական թատերարվեստի պարային խճանկարով: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները: «Ծավալային առումով մեկ, մեկուկես անգամ գերազանցում է այս տարվա ...
Կարդալ ավելին »Գծանշման աշխատանքներ՝ Երևանի հանրային տրանսպորտի արդիականացմանը զուգահեռ
Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականցնել ավտոբուսային եւ տրոլեյբուսային հավաքակազմը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 180 օրից Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 8 նոր տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը։ Նոր փոխադրամիջոցները փոխարինելու են ներկայիս հնամաշ շարժակազմին։Որոշ երթուղիներում նաև փոփոխություններ կլինեն։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս ...
Կարդալ ավելին »Երեխաների պաշտպանության օրը Երևանում կնշվի հետաքրքիր միջոցառումներով
Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը, Երևանում կնշվի բազմաբնույթ միջոցառումներով: Հունիսի 1-2-ին՝ ժամը 12:00-ից մինչ 20:00-ն Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի Մանկական գրքի փառատոնը: «Զանգակ» գրատունը նախագիծն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։ Մանկական գրքի փառատոնին կազմակերպվելու են դասախոսություններ, խաղային ծրագիր, թատերական ներկայացումներ ու համերգներ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Կարդալ ավելին »Նախորդ շաբաթ Երևանում քանդվել է 21 ապօրինի շինություն. քաղաքապետարան
Նախորդ շաբաթ քաղաքաշինության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել է 50 արձանագրություն, կատարվել են 21 ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման աշխատանքներ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի մայիսի 27-ի գործակարգավարական նիստում հայտնեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը: Նա նշեց, որ 50 արձանագրություններից 11-ը կազմել է իր գլխավորած վարչությունը, 27-ը՝ Հասարակական կարգի պահպանության ծառայությունը, ...
Կարդալ ավելին »250 միավոր 18 մետրանոց ավտոբուսները նույնպես Երևանի բյուջեով կգնենք. Ավինյան
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական միջոցները հատկացվել են, համաձայնագրերը վավերացվել են: Հատկացվել են նաև 171 ավտոբուսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դրանք ևս նախատեսված ժամկետում կլինեն Երևանում։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև 18 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացին. «Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և ...
Կարդալ ավելին »Երևանի տարբեր շինություններից հեռացվել է մոտ 360 տոննա ջուր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 08։40-ից ահազանգեր է ստացել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով տեղի ունեցած ջրալցումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 360 տ)։
Կարդալ ավելին »Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է նկարիչ Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակը
ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է մեծանուն հայ արվեստագետի «Որս» քանդակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, քանդակի տեղադրմանը նախորդել է ակտիվ աշխատանքային համագործակցություն Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները կազմակերպող աշխատանքային խմբի, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ...
Կարդալ ավելին »Խոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ, այդ թվում` 2 տարեկան աղջնակ
Մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արցախի Պողոտա-Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Բ-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Լևոն Բ-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 26-ամյա Գայանե Բ-ն, 2-ամյա Ռուզաննա Վ.-ն և 11-ամյա Ավետիս Վ.-ն մարմնական վնասվածքներով ...
Կարդալ ավելին »