Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 21-ից 23-ը տեղի կունենա նախադեպը չունեցող ավտոշոու, որի նպատակն է նպաստել փոխադրամիջոցների և տրանսպորտային ոլորտի ներկայացվածության ու հասանելիության բարձրացմանը Հայաստանում։ Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնեցին միջոցառման կազմակերպիչներ՝ «Prom Expo» և «Armenia Travel» ընկերությունների ներկայացուցիչները՝ հավելելով, որ տեղի է ունենալու նաև աշխարհահռչակ ավտոմակնիշների նոր մոդելների շնորհանդես։ Երեք օր շարունակ մեկ հարկի տակ կհավաքվեն ավտոարդյունաբերության և ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանի բակերում վերացվում են ասֆալտի փոսերն ու ճաքերը (վիդեո)
Մայրաքաղաքի բակային տարածքներում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործընթացն արդեն իսկ մեկնարկել է: Արաբկիր վարչական շրջանում այս տարվա ծրագրով նախատեսվում է 23500 քմ բակային, միջբակային և մայթի տարածք հիմնանորոգել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 3500 քմ ճանապարհ փոսալցվել ու ասֆալտապատվել է: Տիգրանյան անցուղում այս պահին աշխատանքները շարունակվում են: Աջափնյակ ...
Կարդալ ավելին »Մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է․ Երևանի արձագանքը Բաքվից հնչող հայտարարություններին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի մեկնաբանություններին։ Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը. «Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը ...
Կարդալ ավելին »Երևանում և Գեղարքունիքում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հր. Քոչարի փողոց 27 հասցեի դիմաց, «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի հարևանությամբ «ՎԱՐԱՆԴ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող գազալցակայանի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, ...
Կարդալ ավելին »Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի ավտանգության փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Այd մասին այսօր՝ հունիսի 17-ին, հայտնեցին Առողջապահության նախարարությունից: «Բուժառուներից մեկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առաջիկա մեկ շաբաթում որևէ փոփոխության չենք սպասում, քանի որ նա դեռ թունավորման փուլում է գտնվում: Երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք դեռևս բուժօգնություն են ստանում»,-հայտնում են ...
Կարդալ ավելին »Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ. փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ներդրվող բոլոր համակարգերը պետք է համակցված լինեն ու մեկ ընդհանուր հիմքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների
Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: «Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Կարդալ ավելին »Երևանում ուղեվարձի թանկացումը քաղաքային իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը
Երևանի ավագանու հունիսի 25-ի նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, ըստ որի ուղեվարձի թանկացումը Երևանում քաղաքային իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը ամբողջապես հնարավոր է ապահովել միայն նախատեսվող նոր 171 ավտոբուսների ձեռքբերմամբ (հիշյալ թվաքանակի ...
Կարդալ ավելին »Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին: Վերջինս մայրաքաղաքում է քաղաքապետի հրավերով՝ հունիսի 10-ին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով: Քաղաքապետարանից հայտնում են, որ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջութակահարին՝ պատանի երաժիշտներին նման բացառիկ հնարավորություն տալու համար: Խոսելով Երևանի ջերմ հյուրընկալության մասին իր տպավորություններից՝ Ավգուստին Հադելիխը նշել է, որ ինքը ևս ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի թիվը նվազել է
Երևանի քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի թիվը նվազել է, ինչը պայմանավորված է առաջին իսկ զանգից քաղաքացիներին պատասխանելու հանգամանքով։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախորդ տարեվերջին ներկայացված զեկույցի համաձայն՝ մեկ ամսվա կտրվածքով զանգերի բաժինը ստացել էր 25788 զանգ, սպասարկվել էր 18203 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել էր զանգահարող քաղաքացիների 60 տոկոսը, հետադարձով՝ 40 տոկոսը: Նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել ...
Կարդալ ավելին »